Էրդողանի ու Գոլումի համեմատությունը վիրավորում է հենց Գոլումին. Սերժ Թանկյան
Բլոգոսֆերա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հայտնի «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի՝ Գոլումի համեմատության պատճառով հարուցված դատական գործն ապշեցրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Թանկյանը, Facebook-ի իր էջում կիսվելով այդ դատական գործի մասին հղումով, գրել է:
Գրության մեջ ասվում է. «Ձեր ներողամտությունն եմ հայցում այս շաբաթ Էրդողանի վերաբերյալ հրապարակումներ անելու համար: Ռուսաստանն այսօր մեղադրել է նրա ընտանիքին ԻԼԻՊ-ի հետ նավթի անօրինական վաճառքի մեջ լինելու մեջ: Ես այդ մասին հոդվածի փոխարեն հրապարակում եմ սա, որը շատ զվարճալի է՝ իհարկե ոչ Թուրքիայում բանտարկված լրագրողների համար:
Ես երաշխավորում եմ, որ փորձագետ-ականատես Փիթեր Ջեքսոնը վստահաբար կվկայի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից