Ոստիկանությունը՝ նախօրեին ՀՀԿ գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին
Բլոգոսֆերա
Աշոտ Ահարոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
«Ազատության հրապարակի միջոցառման կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրում են, թե նախօրեի երթի ժամանակ ոստիկանները պաշտպանել են Հանրապետական կուսակցության գրասենյակը: Ստիպված ենք հիշեցնել. ոստիկանությունը ապաքաղաքական ու վերկուսակցակական կառույց է, որի գործառույթն է՝ օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգը, պահպանել քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանել մասնավոր և հանրային կառույցների անձեռմխելիությունը, այդ թվում և՝ կուսակցությունների շինություններն ու գույքը:Հիշեցնենք, որ իր ծառայողական պարտականությունները կատարելով՝ նույն ոստիկանությունը ժամանակին ապահովել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա բնակության վայրի և կուսակցական գրասենյակի անվտանգությունը:
Կրկին հորդորում ենք լինել ազնիվ ու անաչառ և ձեռնպահ մնալ ոստիկանությունը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից ու անհիմն մեղադրանքներից»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից