Արյան ծարավը
Վերլուծական
Օրեր առաջ ակտիվիստներից մեկի՝ «երկիրն արյամբ կառուցելու» մասին կոչը նաև դրական արձագանքներ գտավ սոցիալական ցանցերում, և այդ դրական արձագանքողների մեջ քիչ չէին նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցները: Հետաքրքիր է, չէ՞ ստացվում՝ մարդիկ գնում հիմնականում եվրոպական երկրներում «տաք-տաք» տեղավորվում են, ապրում ավելի բարեկեցիկ կյանքով և իրենց տաքուկ անկյուններից Հայաստանում արյուն թափելու մասին մեկնաբանություններ գրում: Արյան ծարավ են փաստորեն:
Միևնույն ժամանակ հետևելով միջազգային լրահոսին՝ տեսնում եմ, թե ինչպես են Թուրքիայում քրդերը ոտքի ելել և կռվով, արյուն թափելով ստանում են այն, ինչը մենք՝ հայերս, ընդամենը «հիշում ենք ու պահանջում»: Ու այսպիսի միտք է առաջանում՝ օրինակ ինչո՞ւ արյան ծարավ մեր սփյուռքահայ բարեկամները ջոկատներ չեն կազմում և չեն գնում Թուրքիա՝ քրդերի նման կռվելու և մեր պատմական հողերի գոնե մի մասն էլ ազատագրելու, որ հետո էլ չասեն, թե քրդերն ամբողջն իրենցով արեցին: Չէ՞ որ իրենց արյան ծարավ են, իսկ այնտեղ էլ հիմա հենց արյուն թափելու պահանջ կա:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում