Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիում» հանդես եկող իր հայրենակից Էստևաոյին, որը վնասվածքի պատճառով չի կարողանա Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել առաջիկա աշխարհի առաջնությանը։
«Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Սակայն կարծում եմ՝ նա կվերադառնա լավագույն մարզավիճակում։ Նա անհավանական տաղանդ ունի։ Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի։ Նա դեռ շատ երիտասարդ է, և վստահ եմ՝ նա անկասկած կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում CazeTV-ն։
Էստևաոն ապրիլին կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպմանը ստացել էր ծանր վնասվածք, ինչի պատճառով բրազիլացին կարող է աշխարհի առաջնությունից բացի բաց թողնել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել