Ոչ միայն երկրի մայրաքաղաքը, այլեւ̀ հայրենիքը հարստացավ մի նոր արժեքով
Բլոգոսֆերա
Կիմա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես այս կառույցի նախագիծը վաղուց էի տեսել ու հիացել էի:
Մտածում էի' միթե այս անձեռակերտ ճերմակությունը կարող է նույնությամբ' առանց խաթարման կյանքի կոչվել:
Պարզվեց' հնարավոր է:
Այսօր տեղի ունեցավ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հեղինակած Կառավարության նոր շենքի բացման արարողությունը /որտեղ, ըստ տեղեկությունների, պետք է տեղավորվեն 5 նախարարություններ/:
Ոչ միայն երկրի մայրաքաղաքը, այլեւ' հայրենիքը հարստացավ մի նոր արժեքով: Իսկապես առանց հիացմունքի հնարավոր չէ ընդունել այս իրողությունը: Կառավարության նոր շենքը ազգային ու եվրոպական տարրերով մտահղացված եւ իրագործված համալիր է, որտեղ ակնառու են թամանյանական Կառավարության շենքի զարդանախշերը:
Պետք է ողջունել եւ գնահատել այս բացառիկ կառույցը: Ինձ որ' խանդավառում է: Լինելով բնիկ երեւանցի' ինձ երջանկացնում է նաեւ նոր Երեւանը /անկախ նրանից, որ քաղաքաշինական խնդիրների լուծման գործում ինչ-ինչ թերացումներ ու բացթողումներ են եղել/:
Դա բնական է:Աշխարհի ոչ մի մայրաքաղաք առանց վեճերի ու աղմուկի չի կառուցվել ու վերակառուցվել: Ոչ մի մայրաքաղաք' առանց դարի ու ժամանակի զգացողությունը չունեցող ,,թշնամական բանակի,, գոյության չի կայացել:
Ինձ իսկապես փառավորում է այս համալիրը, որը թարմության, մաքրության, անաղարտության, անսպասելիության զգացումներ է առաջացնում իմ մեջ:
Ճիշտ է Մեծն Թումանյանը: Պետք է կարողանալ վերածնվող հայրենիքի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերել....
Շնորհավո'ր Ճարտարապետ, շնորհավո'ր երկիր ...




















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից