«ՀՀԿ-ն ընտրակեղծիքի նոր տեխնոլոգիա կիրառեց»
Բլոգոսֆերա
Արեն Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մի քանի բան էլ ասեմ կեղծիքների մասին։ Երեկ մի քանի նոր տեխնոլոգիա կիրառեց հհկ-ն, որ մինչև էդ չէր եղել։ Դե հները իհարկե կային, տոտալ լցոնումներ հարյուրավոր տեղամասերում, լույսերը անջատել, արկղ գողանալ, վստահված անցանձ, դիտորդների վրա հարձակումներ․․․ Բայց նոր էր լրացուցիչ ցուցակներով էս կարգի թիվ ապահովելը։ էս պահին արաբկիրի մասով կարամ ասեմ, ամեն տեղամասում 100-150 հոգի մարդ կար ըստ բնակության վայրի լրացուցիչ ցուցակում, որոնք մարզերից էին, ու բոլորին՝ առանց բացառության, ցուցակներում ընդգրկել էին դեկտեմբերի 2-ին։
Այսինքն նույն օրը՝ ընտրությունից 3 օր առաջ, տասնյակ հազարավոր մարդիկ որոշեցին գրանցվել ընտրելու համար լրիվ ուրիշ տեղ։ Մեր տեղամասում 96 հոգի կար լրացուցիչ ցուցակով ու ամենատարբեր տեղերից էին, Այնթապ, Գառնի, Աբովյան․․ ու հերթով, ավտոբուսներով բերում էին քվեարկելու։ Դրանցից ոչ մեկ, առանց բացառության, չգիտեին էլ ուր են եկել, չգիտեին Քանաքեռ գեսը որն ա, որտեղ ա, ինչի հետ են ուտում։ Ում հարցնում էի, որտեղ եք ապրում, ինչի եք լրացուցիչ ցուցակում, քար լռություն։ Մի հոգի մենակ ասեց դե Վանաձորից ենք գալիս, եկան հետևներիցս, բերին Երևան, որ ընտրենք, հետ տանեն։ ու հիմնականում էդ մարդկանց ոստիկանությունը 2-3 հասցեի վրա էր ժամանակավոր գրանցել։ Ասենք մոտ 50 հոգին ամենատարբեր մարզերից, լրիվ տարբեր մարդիկ գրանցնված էին Քանաքեռ ՀԵԿ բանավանի 11/30 հասցեում։ Ու քանի որ իրանց գրած օրենքով էլ չես կարա քվեարկության մասնակիցների ցուցակը նայես, բնականաբար հնարավոր էլ չի իմանալ ասենք եդ մարդիկ նաև Այնթապում, կամ Վանաձորում քվեարկել են թե չէ։ Դե իհարկե քվեարկել են, էս ամեն ինչը դրա համար էին արել։
Մյուս շոուն, որ արել են, շատ ավելի հետաքրիր ա։ Արաբկիրում 8 տեղ էդ նույնը արել են, լրիվ նույն սցենարով։ Մարզերում էլ էն սա համատարած կիրառել Հաշվարկի ժամանակ, երբ ոչի քվեաթերթիկները մի 3 անգամ ավել են եղել, մի հհկականը մյուսի վրա լրիվ անկապ տեղը թեմա ա սարքել, ու սկսել են իրար խփել հենց հանրապետականները։ ու տենց մի քանի րոպե շատ լուրջ կռիվներ, տուր ու դմբոց, խառը վիճակ ու էդ ընթացքում մեկը գողանում ա ոչի քվեաթերթիկները ու մոտներից մի 500 հատ պատրաստի քվեաթերթիկ, արդեն քվեարկած, կնիքները դրած, հայտնվում ա այո-ի վրա»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից