Քարդաշյանն ու Ուեսթն իրենց որդուն անվանել են Սենթ
Բլոգոսֆերա
Ամերիկյան հայտնի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն իրենց որդուն անվանել են Սենթ (Saint), որը թարգամանաբար նշանակում է «սուրբ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քիմը:
Քարդաշյան և Ուեսթ զույգի երկրորդ զավակի ծնունից հետո սոցիալական ցանցերի շատ օգտատերեր և զույգի երկրպագուներ քննարկում էին, թե ինչ անուն կորոշեն այս անգամ դնել աստղերը: Քարդաշյանի ընտանիքի բոլոր անդամները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում էին, թե ինչպես է զույգն անվանելու իրենց որդուն, սակայն Քանյե Ուեսթը կտրուկ ընդհատել էր ընտանեկան քննարկումները՝ հայտարարելով, որ երեխայի անունը նա կորոշի միայն որդուն առաջին անգամ տեսնելուց հետո:
35-ամյա Քարդաշյանի և 38-ամյա Քանյե Ուեսթի դուստրը ծնվել է 2013 թվականի հունիսին: Նրան տվել են Նորթ անունը: Այն ժամանակվանից, երբ զույգը 2014 թվականի մայիսին Իտալիայում գրանցեց ամուսնությունը, Քարդաշյանը եւ Ուեսթը չէին թաքցնում, որ պլանավորում են երկրորդ երեխան ունենալ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից