Ներում ենք թե՛ կատարողներին, թե՛ կազմակերպիչներին. ՄԻՊ
Բլոգոսֆերա
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր մեր գրասենյակի դուռը: Անկախ նրանից թե ով է եղել նման արարքի կատարողը մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար:
Մենք համարում ենք նման արարքը անթույլատրելի, սակայն ներում ենք թե դրա կատարողներին և թե կազմակերպիչներին: Մենք որևէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որևէ անձ ենթարկվի քրեական հետապնդման: Իմ հանձնարարականով իմ տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության կենտրոն բաժնում, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանի Արտակ Գևորգյանի իրավունքները»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից