Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Խրախճանք՝ ժանտախտից առաջ

Վերլուծական

Հանրաքվե, բյուջե, մոտալուտ պատերազմի վտանգ:

Այս թեմաններն էին գերիշխող ավարտվող շաբաթվա լրահոսում, քաղաքական օրակարգում: Արտաքուստ, միայն արտաքուստ այս թեմաներից յուրաքանչյուրն ավտոնոմ է զարգացումների ու ժամանակի մեջ: Բայց այդպես է միայն մակերեսային ընկալման մեջ: Իրականության մեջ այս իրադարձությունները միմյանց հետ փոխկապակցված են առնվազն պատճառահետևանքային կապով, այն հանգամանքով, որ դրանք բոլորը վերաբերում են մեր երկրին, ժողովրդին:

Քաղաքական իմաստով՝ սահմանադրական հանրաքվեն ձախողվել է, նվազագույնը՝ չի կատարել իր առաքելությունը:

Հասարակությանը հազվադեպ են մասնակից դարձնում երկրի կառավարմանը, տվյալ դեպքում՝ զարգացման հեռանկարի որոշմանը:

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն չդարձավ այն միջոցը, որը կմեծացներ հասարակության վստահությունն ընտրական ինստիտուտների հանդեպ: Միշտ թվում է՝ այլևս հիասթափվելու տեղ չկա, վայց պարզվում է՝ բացասականն ու իռացիոնալը չափ ու սահմաններ չեն ճանաչում: Քսանամյա Սահմանադրության վրայից չմաքրվեց «կեղծվածի» խարանը, որովհետև Մայր օրենքն ապօրինի ծնվեց ու անօրեն ընթացքով էլ շարունակում է իր էվոլուցիոն ընթացքը:

Մեր հասարակությունը պատրաստ է անշեղորեն կատարել անգամ «կեղծված» Սահմանադրության յուրաքանչյուր դրույթ, բայց իրար հաջորդող իշխանությունները գտել են իրենց ալիբին՝ սեփական ապաշնորհությունը քողարկելով Սահմանադրության անկատարության, հանրաքվեի որակի մեջ: Ասել կուզի՝ իշխանությանն ակամա ձեռնտու է կեղծված հանրաքվեն՝ դրա ծնունդ Սահմանադրությունն, ըստ անհրաժեշտության, անտեսելու, արհամարհելու համար:

Ի՞նչ բարեփոխման հավատա ժողովուրդը, երբ դա հրամցվում է կրիմինալով ու «բեսպրեդելով», երբ մարդիկ, անկախ իրենց կամքից, մտածում են, որ հաջորդ՝ նոր Սահմանադրությամբ, որոշիչ խորհրդարանում Թոխմախի Մհերներն ու Շմայսները բազմապատկվելու են: Նման հեռանկարի «Այո»-ն՝ վարչական ռեսուրս ու փող է, «Ոչ»-ը՝ վերաբերմունք ոչ թե փաստաթղթին, այլ «զոռբա» իշխանությանը, նաև՝ անճար ընդդիմությանը:

Հասարակության 63%-ն ինչպե՞ս կարող էր «Այո» ասել մի նախաձեռնության, որի հեղինակ իշխանությունը՝ հաջորդ տարվա բյուջեով, առնվազն 2%-ով աղքատացնելու է իրեն:

Հաջորդ տարի մեր երկրի արտաքին պարտքը հասնելու է հինգ միլիարդ դոլարի ու սա այն դեպքում, երբ ըստ փորձագիտական հաշվարկի՝ անցած տասը տարում երկրից հանվել է 9,8 միլիարդ դոլար գումար: Հայաստանի տիպի երկրներում փողն ու իշխանությունը կապակցված են, այսինքն՝ չի լինում փող առանց իշխանության: Այսինքն՝ մեր իշխանավորները ժողովրդի բերանից կտրել են, հափշտակված փողն ավելի ապահով տեղ տարել, որպեսզի վարկեր մուրալով ու դրանք մսխելով՝ կասկածի տակ դնեն Հայաստանի ինքնիշխանությունը, պարտքի տակ թողեն սերունդներին:

Հետո այդ սերունդների կենացը կխմեն, քյասիբի ընտանիքի զոհի շուրջ հայրենասիրական պաթոս կբարձրացնեն ու խնջույքի մակարդակով՝ Բաքուն կգրավեն:

Աստված մի արասցե, բայց պատերազմն անկոչ հյուրի պես մոտենում է, բախում դուռը մեր տան, որում անվստահություն ու չքավորություն է՝ բնութագրվող Հյուգոյի «Թշվառների» տեսարաններով:

Առաջին պատերազմը մենք հաղթել ենք 88-ի հզոր էներգետիկայի, Ազատության հրապարակի միասնության շնորհիվ: Հիմա ժանտախտի հոտը փչում է, իսկ մենք՝ իրականությունից ու ժամանակից կտրված, շարունակում ենք մեր խրախճանքը:

Պատմությունից դասեր չենք քաղում. մեր պապերն էլ՝ Սևրի դաշնագրի կենացն էին խմում՝ Առաջին հանրապետության փլատակների վրա...

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված