Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Սև ամպեր՝ Հովիկ Աբրահամյանի գլխին

Վերլուծական

Կարծում ենք՝ շատերդ կհամաձայնեք, որ մեր երկրում անցկացված սահմանադրական վերջին հանրաքվեի արդյունքները, որքան էլ փորձ արվի դրանք ներկայացնել ժողովրդի շրջանում իշխող տրամադրությունների իրական պատկեր, հեռու էին այդպիսին համարվելուց: Ավելին՝ ըստ մի շարք գնահատականների՝ այս հանրաքվեն անցել է աննախադեպ ծավալի կեղծիքներով, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեր երկրում իշխանությունների միակ հույսն ու ապավենը ոչ թե սեփական ժողովուրդն է՝ ի տարբերություն, ասենք, նույն ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող երկրների, այլ՝ ունեցած վարչական ռեսուրսը, որը, ինչպես հասկանում եք, ծառայեցվում է՝ ընտրություններին բացառապես ցանկալի արդյունք գրանցելու նպատակով: Որպես կանոն, յուրաքանչյուր ընտրությունից հետո (իսկ սահմանադրական հանրաքվեն, խոշոր հաշվով, «Այո»-ի և «Ոչ»-ի ընտրություն էր) հասարակության շրջանում սկսում են իշխող դառնալ հոռետեսական տրամադրությունները, հուսահատությունը, ինչը, մեր խորին համոզմամբ, չի կարող բացասական հետք չթողնել երկրի կյանքում:

Ինչպես գիտենք, այս անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու վեհ առաքելությունը վստահվել էր Հովիկ Աբրահամյանին, ով նշանակվել էր հանրաքվեի կենտրոնական շտաբի պետ՝ ի պաշտոնե պարտավորված լինելով անելու ամեն բան՝ հանրաքվեն բարձր մակարդակով անցկացնելու համար. ստացվեց ճիշտ հակառակը. նա, կարելի է ասել, ամեն ինչ փչացրեց: Այն փաստը, որ Սահմանադրության հանրաքվեից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը, շտապ հավաք կազմակերպելով նախագահականում, հայտարարեց, որ իրավապահները պետք է օրենքի տառին և ոգուն համապատասխան գնահատականներ տան գրանցված ընտրախախտումներին, խոսում է մեկ բանի մասին, այն է՝ ոչ ոք չի պատրաստվում «աչք փակել» զեղծարարությունների վրա. նախագահականում հույս ունեին, որ սահմանադրական հանրաքվեն կդառնար ժողովրդի շրջանում իշխող տրամադրությունների մի յուրօրինակ ստուգատես, ինչն օգտակար կլիներ՝ հետագայում ճիշտ քաղաքականություն մշակելու և այն արդյունավետորեն իրականացնելու համար: Եթե իրերը կոչելու լինենք իրենց անուններով, ապա վստահաբար պետք է ասենք, որ սա յուրատեսակ քննություն էր Հովիկ Աբրահամյանի համար, որը, սակայն, նրա կողմից հաջողությամբ տապալվեց. երկրում իշխող ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում կարծել, թե քվեարկողների ավելի քան 60%-ը կարող էր «Այո» ասել իշխանությունների կողմից առաջարկված նախագծին, ինքնախաբեություն կլիներ:

Բանից պարզվում է, որ իր համար ցանկալի արդյունք գրանցելու համար ոչնչի առջև չընկրկող Հովիկ Աբրահամյանը, այս անգամ ևս ավանդաբար չարաշահելով իր լիազորությունները՝ այնպիսի մի թիվ է «խփել», որ նույնիսկ «եփած հավի ծիծաղն է գալիս»: Լա՛վ, հասկանում ենք՝ Հայաստանում անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան հանրաքվե, գործնականում անհնար առաջադրանք է ցանկացած մեկի համար, բայց դե ամեն ինչ իր չափն ունի, ավելորդ «բոլշևիզմը» երբեք որևէ բանում լավ բանի չի հանգեցրել, ու հանրաքվեն, այս առումով, բացառություն չէր: Ինչպես ցույց է տալիս իրերի ու հանգամանքների ընթացքը, այս «խմորը դեռ շատ ջուր է տանելու», ու ակնկալել, թե վերևները կբավարարվեն մի քանի խորհրդանշական հայտարարություններ անելով, միամտություն կլիներ: Բոլորիս է հայտնի, որ, որպես կանոն, տեղերում խախտումներ կատարում է խաժամուժը, որը հստակ կերպով բաժանված է օլիգարխների և չինովնիկների միջև: Իսկ այս ամենն էլ գնում հասնում է հանրաքվեի կենտրոնական շտաբ՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Եթե հաշվի առնենք նախագահ Սարգսյանի՝ մի առիթով բոլորովին վերջերս արտահայտած միտքը, թե ինքը յուրաքանչյուր ընտրակեղծարարի դիտարկելու է որպես անձնական թշնամի, ապա կարելի է միանշանակորեն ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանի երանելի օրերը մոտենում են իրենց տրամաբանական ավարտին, ու Հայաստանի ներքաղաքական դաշտում, այս առումով, մոտ ապագայում, կարծում ենք, սպասվում են բավական հետաքրքրական զարգացումներ. կեղծված հանրաքվեն հրաշալի առիթ է քաղաքական ախոյանին չեզոքացնելու համար՝ ամենևին էլ ոչ անհիմն կերպով՝ հենց վերջինիս մեղադրելով երկրում ստեղծված անհեթեթ իրավիճակի հիմնական հեղինակ. իրավապահների բուն առաջադրանքը, ըստ էության, իրականում ՀՀԿ-ական տարբեր խմբավորումների վրա կոմպրոմատներ հավաքելն է լինելու, ինչը, բնականաբար, անհետևանք չի մնա:

Իսկ ի՞նչ է այս ամենից շահում ժողովուրդը: Այս հարցի պատասխանը, անշուշտ, կտա ժամանակը, բայց որ նոր Սահմանադրությամբ Հայաստանի խնդիրներն ամենևին էլ չեն լուծվում, ակնհայտ է: Վերջին հաշվով՝ շատ բան կախված է լինում հենց անձերից, հենց մարդկային գործոնն է շատ հաճախ վճռորոշ դառնում այս կամ այն խնդրի լուծման հարցում՝ անկախ այն բանից, թե երկիրն ինչ կառավարման մոդելով է ղեկավարվում: Իսկ թե կառավարման խորհրդարանական մոդելը Հայաստանի նման պատերազմող երկրի համար որքանով է արդարացված, ցույց կտա ապագան, միայն թե մնում է հուսալ, որ այն լուսավոր կլինի, այլ ոչ թե բազմաթիվ հարցականներով, որով, ցավոք, բնորոշվում է Հայաստանի ներկան:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված