Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

Անհասկանալի գնաճի բուն պատճառը

Վերլուծական

Ինչպես ամեն տարի ամանորի նախօրեին, այս տարի ևս մեզ՝ ձեզ հետ միասին, ինչպես երևում է, չի հաջողվի խույս տալ երկրում արդեն «բարի» ավանդույթի վերածված թանկացումներից, երբ, ասենք, ողջ տարվա ընթացքում ընկույզի 1կգ-ը շուկայում կարող է արժենալ 3000 դրամ, իսկ ահա նախատոնական օրերին՝ 10 000: Բայց այս ամենում ամենահետաքրքրականն այն է, որ եթե ողջ աշխարհում տոները նշանավորվում են ապրանքների գների անկմամբ, ապա մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակ երևույթը. պարենամթերքն այդ օրերին հասնում է իր տարեկան մաքսիմումին: Ասել, թե այս խնդիրն անտեսված է, սխալ կլիներ, քանի որ գրեթե ամեն տարի սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպություններ ու զանազան լրատվամիջոցներ անդրադառնում են սույն հարցին, սակայն այն այդպես էլ համապատասխան արձագանք չի ստանում պետական պատկան մարմինների ու դրանք գլխավորող չինովնիկների կողմից, որոնք ի պաշտոնե պարտավոր էին վերահսկողության տակ առնել սույն խնդիրը:

Անշուշտ, այս՝ արդեն զավեշտի հասնող իրավիճակը պայմանավորել բացառապես տեղական չինովնիկների կամայականություններով, ճիշտ չէր լինի, քանի որ բոլորին է հայտնի ազատ շուկայական հարաբերություններում իշխող առաջարկ-պահանջարկի օրենքը: Սակայն պետք չէ մոռանալ, որ կառավարության պատկան մարմինները գոյություն ունեն հենց այն բանի համար, որպեսզի իրենց վերահսկողության տակ առնեն այս ամենը, ու հնարավոր լինի խուսափել կամայականություններից, որոնք մեր օրերում այնքան բնութագրական են դարձել այս դաշտի համար: Այս ամենի բուն պատճառներից մեկն էլ այն է, որ մերոնք նման հարցերին մոտենում են՝ ելնելով ծայրահեղ լիբերալ սկզբունքներից, ու եթե, ասենք, աշխարհում սննդամթերքի շուկան կարգավորում է պետությունը, ապա մեզ մոտ դա ամբողջությամբ թողել են շուկայի քմահաճույքին: Վստահորեն կարելի է պնդել, որ եթե պետությունը, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ կառավարությունը, իր մեջ ուժ գտներ՝ որոշակի զսպող լծակներ կիրառելու շուկայի վրա՝ գոնե գնային քաղաքականությունը վերահսկելի դարձնելու առումով, ապա կարելի կլիներ ասել, որ նախատոնական գնային կամայականություններ չէին լինի մեր երկրում, ճիշտ այնպես, ինչպես դրանք չեն լինում նորմալ երկրներում: Բայց դե ինքներդ եք հասկանում, որ մեկ բան է համայն աշխարհը և բոլորովին այլ բան՝ Հայաստանը, ուր այս կարևորագույն ոլորտում, ի թիվս այլ բնագավառների, տիրում է կատարյալ ամենաթողություն. որոշ օլիգարխներ, ունենալով իշխանությունների «դաբրոն», ինչ ցանկանում, այն էլ անում են, ինչ գին խելքներին փչի, դա էլ դակում են ապրանքների վրա՝ համոզված լինելով, որ խեղճ ժողովուրդն, ուզած-չուզած, մեկ է գնելու է: Բայց արի ու տես, որ միայն օլիգարխներով հարցը չի փակվում. այստեղ ասպարեզ են իջնում նաև դալալները, որոնք արդեն վաղուց է, ինչ թելադրող են դարձել առևտրի մեջ: Հանդիսանալով իբր կապող օղակ գյուղացու և գնորդի միջև՝ սրանք հաջողացրել են սեփական օրենքները հաստատել այստեղ ու կրկնակի կամ նույնիսկ եռակի շահույթ ստանալ իրենց կողմից վաճառվող ապրանքի ամեն մի կիլոգրամից՝ հավելյալ անհարմարություններ պատճառելով շարքային գնորդին:

Չնայած շատ է խոսվել այս վերջին խնդրի մասին, բազում առաջարկություններ են հնչել սույն խնդրից մեկընդմիշտ ձերբազատվելու համար, սակայն, ինչպես երևում է, «սայլը տեղից չի շարժվում»: Բայց արի ու տես՝ գյուղացիները ևս, հատկապես վերջին շրջանում, աչքի չեն ընկնում իրենց առատաձեռնությամբ. նրանք նույնպես սկսել են չափազանց թանկ գնահատել սեփական արտադրանքը: Իսկ այդ ամենի մեղավորությունը կրկին ընկնում է տնտեսական քաղաքականություն վարողների ուսերին, քանի որ պետությունը, փաստացի, գրեթե ոչնչով չի կարողանում աջակցել, սուբսիդավորել հողագործին, որպեսզի դրա հաշվին նա կարողանա գոնե քաղաքաբնակներին հնարավորինս էժան գյուղատնտեսական մթերքներով ապահովել: Դրա հետևանքով՝ նա բարձրացնում է մթերքի գինը հատկապես տարեմուտի շեմին, քանի որ եթե սովորական օրերին, բարձր գին ասելու դեպքում, իր ապրանքը պարզապես կարող է պահանջարկ չունենալ, ապա նախատոնական օրերին մարդիկ ճարահատյալ, թեկուզ քիչ քանակությամբ, ստիպված են գնել. պատկերացնել ամանորյա հայկական ավանադական սեղանն առանց չիրուչամիչի, գործնականում անհնար է:

Մնում է հուսալ, որ հայրենի կառավարությունն օրերից մի օր կբարեհաճի անտարբեր չգտնվել թանկացումների նկատմամբ ու գործնական միջոցներ բանեցնել, կիրառել համապատասխան մեխանիզմներ՝ սույն խնդրին մեկընդմիշտ լուծում տալու համար, խնդիր, որը վերաբերում է յուրաքանչյուրիս ու չափազանց թանկ նստում մարդկանց գրպաննրին:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված