Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Մի՞թե բավական չէ՝ ինքներս մեզ խաբենք

Վերլուծական

Չնայած Հայաստանում բավական լայն տարածում ստացած այս կամ այն միջոցառումներին, որ անցկացվում են տեղական արտադրողներին ոգևորելու համար և նպատակ ունեն՝ խթանելու հայրենի տնտեսությունը, այնուամենայնիվ, ցավով պետք է փաստենք մեկ կարևորագույն հանգամանք՝ մեր երկրում բացակայում է բիզնեսի զարգացման թերևս ամենակարևոր նախապայմաններից մեկը՝ հավասար մրցակցային դաշտը: Բանը հասել է նրան, որ սույն խնդրի մասին սկսել են զգուշավորությամբ բարձրաձայնել նույնիսկ իշխանությանը մոտ կանգնած որոշ գործարարներ: Նրանցից մեկն օրերս «Ակտիվ մասնակցություն միջպետական ստանդարտացման ոլորտում» խորագրով կայացած մրցանակաբաշխության ժամանակ լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր այն մասին, որ չնայած հավասար տնտեսական դաշտ ապահովելու առթիվ պատկան չինովնիկների կողմից հնչեցրած հավաստիացումներին՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը եղել և մնում է այս ոլորտում անհավասար պայմանների առկայությունը:

Ժողովո՛ւրդ, պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել, որ այս խնդրի մասին սկսել են խոսել անգամ կառավարությունում իրենց կապերով հայտնի որոշ գործարարներ, որոնք նախկինում միայն գովեստի խոսքեր էին շռայլում հայրենի պաշտոնյաների հասցեին, փառաբանում նրանց: Այն, որ այս խնդիրը հետապնդում է մեր երկրին դեռևս անկախության տարիներից, հայտնի է: Սակայն, ինչպես երևում է, խնդիրն այս սրվել է հատկապես վերջին շրջանում, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք, Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին: Թե ինչի հետ է դա կապված, կարծում ենք, հասկանում եք բոլորդ. չնայած Աբրահամյանի ամպագորգոռ հայտարարություններին, թե կառավարությունն անելու է ամեն բան՝ բոլոր գործարարներին հավասար տնտեսական դաշտ բերելու համար, գործնականում այդպես էլ ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ հետընթացն ակնհայտ է:

Անշո՛ւշտ, երկրի տնտեսական կյանքն աշխուժացնելու համար միայն տեղական արտադրողներին աջակցելը բավարար չէր լինի. հարկ է դրսից համապատասխան ներդրումներ ներգրավել, ինչի կարևորագույն պայմանը երկրում կոռուպցիայի մակարդակի իջեցումը կարող էր լինել, մանավանդ արտասահմանցիները գրեթե ամեն առիթով հայտարարում են, որ Հայաստանում իրենց երկրների կողմից ներդրումներ անելու հիմնական խոչընդոտ դիտարկվում է հենց սույն խնդիրը, և որ այս խնդրի հաղթահարման պարագայում իրենց գործարարները պատրաստակամ են բիզնես ծավալել Հայաստանում: Սրա մասին բարձրաձայնած ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, իր հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել էր. «Մեր նպատակն այն է, որ երկու երկրների ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորվի, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում և լավագույնս ներկայացնել իրենց գործունեությունը»: Եվ այսպես, ի՞նչ կարող է այս ամենը նշանակել, մի՞թե մերոնք չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, իսկ միգուցե ոմանք դիտավորյա՞լ են այս ամենն այսքան բարդացնում, որպեսզի խուսափեն հնարավոր մրցակցությունից: Իսկ ինչ, եթե մեր նախարարներին ու նրանց պարագլխին բնավ էլ ձեռնտու չէ հավասար պայմաններում առճակատվել, ասենք, ամերիկյան կամ եվրոպացի արտադրողների հետ՝ հստակ համոզում ունենալով, որ այդ պարագայում իրենց ստվերային արտադրանքն ունակ չի լինի դիմակայել արտասահմանցիների արտադրանքին. դրանք պարզապես դուրս կմղվեն շուկայից:

Կոռուպցիայի հաղթահարումը, որ ցանկացած երկրի համար կարևորագույն առաջնահերթությունների թվին է դասվում, մեր երկրում կարծես անտեսված է: Անշո՛ւշտ, ինչ-ինչ խորհրդանշական քայլեր մերոնք անում են, օրինակ՝ մարդիկ չեն ալարել և երկնել են «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ» կոչվող խեղկատակությունը, որի պատվավոր նախագահի բարձր աթոռը վստահվել է, ուշադրությո՛ւն, Հովիկ Աբրահամյանին, ով, մեղմ ասած, իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում սույն խնդրի դեմ պայքարում ոչնչով աչքի չի ընկել, ավելին՝ հասարակության շրջանում ունի երկրի գլխավոր կոռուպցիոների համարում: Էլ ի՞նչ ուզենք էս երկրից, երբ նույնիսկ ինքներս մեզ հետ չենք կարողանում անկեղծ լինել… Աշխարհում դժվար կլինի գտնել, պեղել որևէ քիչ թե շատ քաղաքակիրթ երկիր, ուր կոռուպցիայի դեմ մղվող պայքարը կրի նույնքան ձևական բնույթ, որքան մեզ մոտ է: Ո՞վ է տեսել' իշխանությունների վերահսկողության տակ դրվի մի մարմին, որն ի սկզբանե կոչված է՝ նույն այդ իշխանությունների կողմից հովանավորվող կոռուպցիան վերացնելու, մի՞թե մարդը կարող է կտրել այն ճյուղը, որին նստած է. դժվար թե:

Իրականությունն այն է, որ մենք ապրում ենք մի երկրում, ուր շատ բաներ թվացյալ են, աննյութական: Դրանցից մեկը, ցավոք, երկար տարիներ տևող ու իր տրամաբանական հանգուցալուծմանը ոչ մի կերպ չմոտեցող այդ չարաբաստիկ հովանավորչության դեմ պայքարն է, ինչն արդեն վաղուց վերածվել է ֆարսի, կլոունադայի, և ինչի հետ, ի ցավ սրտի, մենք ուզած-չուզած հաշտվել ենք արդեն:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված