Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Պուտինի ֆենոմենը

Վերլուծական

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ամենամյա ասուլիսն էր, որը տևեց մոտ երեք ժամ:

Երբեք քաղաքական համակրություն չեմ ունեցել Պուտինի հանդեպ, բայց պետք է խոստովանեմ, որ այդ ասուլիսները որակապես ու դրականորեն տարբերվում են հետխորհրդային տարածքի մյուս առաջնորդների ասուլիսներից, որոնցում գրեթե ամեն բան պլանավորված է ու նույնիսկ այն աստիճանի, որ հասարակությանն առաջնորդների խոսքը մատուցվում է կրնակի գրաքննության ենթարկվելուց հետո: Հիշենք, թեկուզև, Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը հեռուստաընկերությունների ղեկավարների հետ‘ սահմանադրական հանրաքվեից առաջ: Ասուլիսը հեռարձակվեց մեկ օր ուշացումով‘ դառնալով քննադատությունների, հումորի, ծաղրի առարկա:

Պուտինի երեկվա ասուլիսը հեռարձակվում էր ուղիղ եթերով, դրա ընթացքում հնչում էին նույնիսկ անհարմար հարցեր, չէին շրջանցվում այն լրագրողները, որոնց հարցերը կանխավ կանխատեսելի բացասական էին:

Համոզված եմ‘ երեկվա ասուլիսը միայն բարձրացրեց Ռուսաստանի առաջնորդի‘ առանց այն էլ բարձր վարկանիշը: Սա չի նշանակում, որ Պուտինը որևէ նշանակալից բան ասաց, նոր փաստեր բացահայտեց կամ թեկուզ ասաց որևէ բան, որ չէինք լսել դրա նախորդ օրը:
Ամենևին ոչ, նույն շեշտադրումներն էին Արևմուտքի դեմ, նաև‘ Թուրքիայի հասցեին վերջին շաբաթներին հնչող քննադատությունը‘ համեմված ժարգոնային թևավոր դարձած արտահայտությամբ:

Այնուամենայնիվ, Պուտինին Ռուսաստանում հաշված մարդիկ են հակադրվում, աշխարհում էլ‘ շատերը հակադրվում են, բայց ճանաչում են նրա ազդեցիկությունը, ընդունում են նրա խարիզմայի առկայությունը:

Ո՞րն է Պուտինի ֆենոմենը, ինչո՞ւ նրա վարկանիշն անկում չի ապրում, երբ հիմա ռուսական տնտեսության համար տխուր օրեր են‘ նավթի համաշխարհային գների անկման, միջազգային պատժամիջոցների հետևանքով: Էլ չասած‘ Ռուսաստանում հաստատված ռեպրեսիվ համակարգի, ավտորիտարիզմի մասին:

Պուտինին, ըստ երևույթին, հաջողվել է անել մի բան, որն ունակ չեղավ անել նրա նախորդը‘ Բորիս Ելցինը, ու գուցե ունակ չլինեն անել մարդիկ, ովքեր հետագա տարիներին կղեկավարեն Ռուսաստանը:

Ռուսաստանի գործող նախագահը կարողացավ ռեստավրացնել «Սառը պատերազմի» միջավայրը‘ հանդես գալով Ռուսաստանի ինքնատիպության դիրքերից: Ժամանակակից գործընթացներին հետևող պատմաբանները, քաղաքագետները գիտեն, հստակ հասկանում են, որ այսօրվա Ռուսաստանը չունի ռեսուրսներ' «Սառը պատերազմի» ռեժիմով ապրելու, երկբևեռ աշխարհի երկրորդ բևեռ դառնալու համար: Գիտեն, բայց նաև տեսնում են, թե ինչպես է Պուտինը իմիտացնում, մանիպուլացնում, գրեթե իրական քաղաքականության մակարդակի հասցնում ռուսական կայսրության վերածննդի միֆը: Եթե շարքային ռուսաստանցուն փորձես համոզել, որ իր երկիրը չունի ռեսուրսներ' ԱՄՆ-ի կամ Եվրամիության հետ մրցակցելու համար, անպայման կլսես իրական հակափաստարկներ' Ղրիմի միացումը Ռուսաստանին, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի փաստացի կլանումը Ռուսաստանի կողմից և այլն:

Պուտինը հմտորեն օգտվում է արևմտյան քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ, արժեքային ճգնաժամից ու վերցնում է այն, ինչը բնականորեն պատկանում է Ռուսաստանին, կամ այն, ինչը կարողանում է: Արևմուտքում հիմա գորշ ղեկավարների շրջան է' միջակությունների, ու նրանց ֆոնին' երևում է էներգիայով օժտված, աշխատասեր ու նպատակային Պուտինը:

Ռուսաստանցիները լավ չեն ապրում ու նոստալգիայով հիշում են, որ երկու, երեք տասնամյակ առաջ իրենք հզոր կայսրության հպատակներ էին: Պուտինը խորհրդանշում է հենց կայսրության վերածննդի քաղաքականությունը ու դրանով գրավում է միլիոնավոր ռուսաստանցիների, ովքեր վերագտնում են իրենց արժանապատվությունը' մի օր էլ բարեկեցությունը գտնելու հույսով:
Ռուսական քաղաքական էլիտան կենսունակ կարող է լինել միայն այն պարագայում, երբ ապրում է աշխարհի հետ հակադրության ռեժիմում: Պուտինն այդ արժեհամակարգի կրողն է, ըստ այդմ' իր անձով փոխակերպում է պետական համակարգը, նույնիսկ' կայսրությունը:

Բայց Պուտինի ֆենոմենն ինչքան էլ շռնդալից, այնուամենայնիվ‘ նման է փուչիկի, որ որևէ միջոցառման կարևոր հատվածում պայթում է‘ զվարճացնելով կամ վախեցնելով ներկաներին:

Իրական «Սառը պատերազմի» տարիներին Սովետների ու Արևմուտքի բաժանարար սահմանն անցնում էր Բեռլինի պատով, այսօրվա թվացյալ «Սառը պատերազմը» կավարտվի նոր բաժանարար սահմանի ամրագրումով, որը կանցնի արդեն հետսովետական տարածքով: Այդ ժամանակ էլ‘ Պուտինի ֆենոմենն այսքան խորհրդավոր ու սարսափելի չի լինի:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված