Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Քաղցր կենացների դատարկությունը

Վերլուծական

Հավանաբար, ձեզանից շատերը հաճախ են լսել այն մասին, որ Հայաստանի տնտեսության այս կամ այն ոլորտը զարգացնելու համար միայն ներհայաստանյան շուկան բավարար չի կարող համարվել, և որ էական արդյունքներ գրանցելու համար հարկավոր է խթանել արտահանումը:

Ասել, թե Հայաստանն ունի մեծաքանակ բրենդային ապրանքներ, որոնք լայնորեն ճանաչելի են աշխարհում, սխալ կլիներ. այդպիսիք բավական սահմանափակ են: Բայց պարզվում է՝ մեր երկիրն իրականում ունի մի շարք գուցեև թաքնված հնարավորություններ, որոնք, հաջողությամբ կյանքի կոչելու դեպքում, կարելի է էական տեղաշարժ գրանցել այս ուղղությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայրենի բնությամբ մեզ շռայլված գյուղատնտեսական ապրանքներին՝ պտուղ-բանջարեղենին, որը, շատերի գնահատմամբ, անզուգական համ ու բույր ունի: Չնայած սրան՝ ինչ-ինչ սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, ուր և հիմնականում միտված է մեր ողջ արտահանումը:

Պարզվում է, սակայն, որ նույնիսկ այստեղ մեր կողմից առաջարկվող ապրանքներն ունեն լրջագույն մրցակիցներ, և բնավ էլ հեշտ չէ ռուսական շուկայում կայուն տեղ զբաղեցնելը. այլ երկրները ևս վաղուց արդեն մուտք են գործել այս շուկա և գրավել դրա ահռելի բաժինը՝ ռուս սպառողին առաջարկելով ոչ պակաս քաղցրահամ ու բուրավետ գյուղմթերք: Այդ երկրների թվում դասվում է նաև հարևան Թուրքիան, որը, սակայն, պայմանավորված վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ, այլևս դուրս է մղվում ռուսական շուկայից. Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումից հետո Ռուսաստանը սկսեց համալիր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ վերացնելով այդ երկրի հետ առանց վիզային ռեժիմը, դադարեցնելով բազմաթիվ տնտեսական նախագծերի իրականացումը, ռուս զբոսաշրջիկներին տարհանելով Թուրքիայից, և նույնիսկ թուրքական ապրանքների՝ Ռուսաստան ներմուծման արգելք սահմանեց:

Ստեղծված իրավիճակը, ըստ մի շարք մասնագետների, Հայաստանի համար փայլուն հնարավորություն կարող էր հանդիսանալ՝ ՌԴ շուկայում իր դիրքերն ամրապնդելու ու առաջացած վակուումը լրացնելու համար, մանավանդ որ, ինչպես այս տարի բոլորս առիթ ունեցանք համոզվելու, գյուղատնտեսական ապրանքների համապատասխան ծավալ ապահովելու առումով մենք կարծես չունենք խնդիրներ:

Ռուսաստանում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները շատերի մոտ յուրօրինակ էյֆորիա առաջացրին. շատերը կարծում էին, որ եթե թուրքական պտուղ-բանաջարեղենը դուրս մղվի ռուսական շուկայից, ապա այդ բացն անպայմանորեն կլրացվի Հայաստանի գյուղարտադրանքով: Բայց, ինչպես դառն իրականությունը փաստեց, հույսերն այս միանգամայն զուր էին ու սին: Բավական չէ, որ մենք գործնականում այդպես էլ չկարողացանք մեծացնել մեր հնարավորությունները ռուսական շուկայում, շատերի համար միգուցե անակնկալ կերպով պարզվեց նաև՝ մենք ավելի շատ խնդիրներ ունենք ոչ այնքան արտաքին շուկաներում, որքան՝ ներքին. մեր արևմտյան հարևանի գյուղատնտեսական արտադրանքը փաստացի հեղեղել է Հայաստանի շուկան, ինչի արդյունքում՝ թուրքական վարունգը, լոլիկը, պղպեղը շուկայից դուրս են մղում տեղական արտադրանքը: Այնպես չէ, որ նախկինում այդ ապրանքները Հայաստան չէին ներմուծվում, բայց Թուրքիայում այդ ապրանքների գների անկումը հանգեցրել է նրան, որ Հայաստանի ջերմատնային տնտեսությունները դարձել են բացարձակ անմրցունակ, ու հիմա բոլորս ազգովի ակամա ստիպված ենք զարգացնել Թուրքիայի տնտեսությունը՝ փոխանակ սպառելու տեղական արտադրողի կողմից առաջարկվող բարիքը:

Այս ամենը, անշուշտ, խոսում է տնտեսական հստակ պլանավորված քաղաքականության բացակայության մասին, առանց որի ակնկալել որևէ առաջընթաց որևէ բանում, անմտություն կլիներ: Հայաստանի կառավարությունը, ցավոք, երբեք էլ աչքի չի ընկել իր ստրատեգիական մտածելակերպով, երբեք էլ, ինչպես ասում են, պլան «Բ» չի ունեցել որևէ հարցում՝ բավարարվելով լոկ առաջացած խնդիրներին իրավիճակային լուծումներ տալով: Մեր կարծիքով՝ փոխարենը ամեն առիթով նվնվալու, թե մեր ապրանքն այլևս այդքան էլ մրցունակ չէ արտաքին շուկաներում, հարկավոր է ջանք ու եռանդ գործադրել՝ տեղական շուկան մեզանով անելու համար. երբ նայում ես խանութներում վաճառվող ապրանքատեսականուն, անսխալ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ապրանքների միայն 20-30%-ն է կազմում տեղականը:

Լա՛վ, մի՞թե մեղկ չէ այն հայ գյուղացին, որը ստիպված եղավ տոննաներով բանջարեղեն թափել առուներն ու գետերը՝ հօդս ցնդեցնելով սեփական քրտինքով աճեցրածն ու խնամածը: Ինչո՞ւ համապատասխան պետական գերատեսչությունները «մատը մատին չեն տալիս» նմանատիպ խնդիրները կարգավորելու համար: Ի՞նչ է, թուրքի լոլիկն ու վարունգը ավելի համե՞ղ են, քան մերը: Նույնիսկ եթե զուտ տեսականորեն պատկերացնենք, որ այդպես է, մենք իրավունք չունենք զիջելու մեր դիրքերը մեր իսկ հայրենիքում ու պարտավոր ենք անելու ամեն ինչ՝ տեղական արտադրողին խրախուսելու համար: Հետո էլ հայրենասիրությունից ենք ճառում վերամբարձ կամ հայրենասիրական երգեր երգում ոգևորված՝ առանց գիտակցելու, որ իսկական հայրենասիրություն պետք է դրսևորել ոչ թե քեֆի սեղանների շուրջ, այլ իրական կյանքում՝ մեջք մեջքի տալով ու սատար կանգնելով միմյանց:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված