Սարգսյան-Ալիև առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում և տևում է ավելի քան մեկ ժամ (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Բեռնից և գրել.
«Նախագահ Սարգսյանի եւ Ալիեւի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ևս թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել՝ համանախագահների և երկու երկրի արտգործնախարարների մասնակցությամբ և գրել, որ իրենք սպասում են, որպեսզի ամփոփեն երկու երկրի նախագահների առանձնազրույցը:
Ավելի ուշ Ուորլիքը գրել է, որ հանդիպումը շարունակվում է ավելի քան մեկ ժամ:



















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար