Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Արգամիչի «Վերջին զանգի» մեկնարկը

Վերլուծական

Սահմանադրական հանրաքվեից հետո իշխանության համար պայքարը սրվում է: Մրցակցող կենտրոնները հիմնականում գտնվում են հենց գործող իշխանության ներսում, իսկ իրական ազդեցությունից զրկված ընդդիմությունը միջամտում է այդ պայքարին՝ քաղաքական կամ ֆինանսական դիվիդենտներ շահելու նպատակով:

Առնվազն 2011թ-ից Հովիկ Աբրահամյանը ձգտում է իշխանության ժառանգորդությանը: 2011-ի աշնանը բացահայտվեց Արգամիչի կազմակերպած մի «դավադրություն», որի իմաստը խորհրդարանական մեծամասնության մի հատվածի ու խորհրդարանական ընդդիմության համագործակցությամբ Տիգրան Սարգսյանի կառավարության տապալումն էր:

Դա Հովիկ Աբրահամյանին չներվեց, ու նա հարկադրված էր մի քանի ամիս թողնել խորհրդարանի նախագահի պաշտոնը՝ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու պատրվակով:

Թվում էր՝ Արգամիչի «աստեղային ժամն» անցել է, բայց խորհրդարանի պաշտոնին վերադարձած Աբրահամյանին օգնեց «հրաշալի եռյակ/քառյակ» անունը ստացած ընդդիմությունը, որն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց օգտագործեց Աբրահամյանի շահերը սպասարկելու համար: Աբրահամյանն «իշխանության ժառանգորդ» օպերացիայի շրջանակներում օգտագործեց բոլոր հնարավոր ռեսուրսները՝ էքսցենտրիկ գործարար Փայլակ Հայրապետյանի միջոցով քարոզչական հարթություն բերեց, այսպես կոչված, «օֆշորային» գործը՝ հանրային մտածողության մեջ ամրագրելով Տիգրան Սարգսյանի մեղսակցությունն այս պատմությանը, Վերահսկիչ պալատի 2013թ-ի հայտնի զեկույցով ամրագրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը «լափում» է բյուջեն, քաղաքական ընդդիմության առաջնահերթություն դարձրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը:

Ռևանշը կայացավ 2014թ-ի գարնանը, երբ Աբրահամյանի վարչապետությամբ երկրում տեղի ունեցավ էությամբ քրեաօլիգարխիկ հեղաշրջում:

Թվում էր՝ իշխանությունն աստիճանաբար կենտրոնանում է Հովիկ Աբրահամյանի ձեռքերում ու 2017-2018թթ-ին ընդամենն ամրագրվելու է դե յուրե, մանավանդ' Սերժ Սարգսյանը հսյտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո չի հավակնում վարչապետության կամ նախագահի աթոռին: Բացի այդ, դիվանագիտական «աքսորի» ուղարկվեցին ներիշխանական պայքարում նոր վարչապետի պոտենցիալ մրցակիցները:

Բայց 2015թվականն Արգամիչի տարին չէր: Հայտնի իրադարձություններից հետո, քաղաքականությունից ընդմիշտ հեռացավ Գագիկ Ծառուկյանը՝ վերացնելով նաև իր խնամի վարչապետի քաղաքական պահանջարկվածությունը:
Աբրահամյանի պոտենցիալ մրցակից Տիգրան Սարգսյանն անուղղակիորեն վերադառնում է հայաստանյան քաղաքականություն՝ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակով:

«Օֆշորային» գործով մեկնարկած դատավարությունն առնվազն չի հիմնավորում նախկին վարչապետի ուղղակի մասնակցությունն այս գործին:

Ձևավորվում է նոր ընդդիմություն, որի ներկայացուցիչների ելույթների, հրապարակային գործունեության թիրախը հենց Հովիկ Աբրահամյանն է: Դրա վառ ապացույցը՝ անցնող շաբաթ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներն էին՝ գործող վարչապետին «մերկացնող» տոնայնությամբ: Կասկածից վեր է, որ Նիկոլի ելույթներից, առաջին հերթին, շահում են Աբրահամյանի ներիշխանական մրցակիցները:

Անգամ ՀՅԴ-ն չմասնակցեց բյուջետային քվեարկությանն՝ որոշակիորեն սահմանազատվելով գործող կաբինետից:

Սակայն, Հովիկ Աբրահամյանի ամենամեծ մրցակիցը կարող է լինել հենց Սերժ Սարգսյանն, ով սահմանադրական հանրաքվեից մի քանի օր առաջ հասկացրեց, թե գուցե մտափոխվի ու զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Մեծ հաշվով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հիմքերը ստեղծված են եւ այնքան էլ էական չէ, թե դա երբ տեղի կունենա:
Սերժ Սարգսյանը մտադիր չէ հանձնել իշխանությունն ու այլևս կարիք չունի «ժառանգորդների»:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն անցած շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած ևս մեկ իրադարձություն դարձյալ հարվածում է Հովիկ Աբրահամյանին: ՀԱԿ-ը չկարողացավ հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, որպեսզի ՍԴ-ում վիճարկի հանրաքվեի արդյունքները, սակայն կուսակցության ներկայացուցիչներն անընդհատ խոսեցին հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որը «կազմակերպել» է Հովիկ Աբրահամյանի ղեկավարած շտաբը:

Մի խոսքով՝ անցնող շաբաթ Հովիկ Աբրահամյանի շուրջ օղակը սեղմվել է՝ դարձյալ օրակարգային դարձնելով նրա հրաժարականի, անգամ՝ քաղաքականությունից հեռանալու թեման:


Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված