Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Տվյալները հուսադրող չեն…

Վերլուծական

Երբ մոտենում է Ամանորը, սովորաբար մոտենում է նաև տարին ամփոփելու ժամանակը. մի շարք ոլորտներ ներկայացնող մասնագետներ հանդես են գալիս ամփոփիչ ասուլիսներով, փորձում իրենց գնահատականները հնչեցնել հանրությանն ամենաշատը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ:

2015թ-ին, համաձայն վերջին վիճակագրական տվյալների, Հայաստանում ներդրումների ծավալը, որքան էլ տարօրինակ հնչի, մեծացել է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ վերջին 9 ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 141.5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից 39 միլիարդով կամ 27.5%-ով բարձր է: Ընդ որում, ինչպես պարզվում է, 141.5 միլիարդ դրամից 58.9 միլիարդը բաժին է ընկնում միայն մեկ՝ հանքագործական արդյունաբերությանը: Սակայն չնայած այս՝ քիչ թե շատ դրական պատկերին՝ նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանից մանավանդ վերջին շրջանում նկատվող կապիտալի արտահոսքը ոչ մի կերպ չի դադարում, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ երկրի տնտեսության վրա: Այս առումով բավական մտահոգիչ է, մասնավորապես, օդային տրանսպորտի գործունեության ոլորտը, ուր ունենք 20 միլիարդ դրամի ներդրումների փաստացի արտահոսք:

Բարվոք չէ նաև հեռահաղորդակցության ոլորտը, ուր ներդրումների ծավալի նվազումը կազմել է 5 մլրդ դրամ: Այս ամենի արդյունքում՝ ստացվում է, որ Հայաստանում ոչ միայն ներդրումներ են կատարվում, այլ նաև կապիտալի մեծածավալ արտահոսք է տեղի ունենում: Ըստ փորձագիտական գնահատականների՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի ընդամենը 20-21% ցուցանիշների շրջանակում է, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Իսկ ոլորտում տիրող նման բացասական պատկերի հիմնական պատճառը Հայաստանում ներդրումային միջավայրի՝ ոչ այնքան բարվոք լինելն է, ինչի հիմքում ընկած են բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, որոնցից ամենագլխավորը կոռուպցիայի բարձր մակարդակն է: Անշո՛ւշտ, միայն սուբյեկտիվ գործոնները չեն, որ խոչընդոտում են երկրում օտարերկրյա ներդրումների հոսքին. շահութաբերության էական անկումը ևս իր բացասական դերը խաղացել է ստեղծված իրավիճակում, ինչի պայմաններում մի շարք ընկերություններ զուտ օբյեկտիվորեն ոչ մի կերպ չեն կարող հայաստանյան շուկայում իրենց գոյությունն արդարացնել, ինչն էլ հենց դրանց հեռացման հիմնական պատճառ է դառնում:

Ստեղծված անմխիթար վիճակը շտկելու մի շարք միջոցներ կան, որոնց՝ հաջողությամբ կյանքի կոչելու դեպքում, վստահաբար, կհաջողվի ոլորտը կարգի բերել: Ամենաառաջինը, որ պետք է կառավարությունն անի, երկրում վստահության մթնոլորտ ստեղծելն է: Ներդրողը պետք է իրեն պաշտպանված զգա այստեղ՝ հաստատ համոզված լինելով, որ հարկային մարմիններն ու այլ պատկան գերատեսչությունները արհեստական խոչընդոտներ չեն ստեղծի իր համար: Հենց այս նախապայմանի մասին էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որը, ինչպես հիշում ենք, բավական բուռն արձագանքի արժանացավ հայկական քաղաքական որոշ շրջանակների կողմից: Փոխարենը համաձայնելու դեսպանի դիտարկումների հետ՝ որոշները սկսեցին հոխորտալ, թե Հայաստանը ինքնիշխան երկիր է ու չի պատրաստվում իր ներքին քաղաքականությունը համաձայնեցնել որևէ մի դեսպանատան հետ. նման մտքեր արտահայտողները, հավանաբար, չեն ուզում հասկանալ, որ, խոշոր հաշվով, օտարներին միևնունն է, թե այստեղ ինչ բիզնես միջավայր կստեղծվի, քանի որ Հայաստանը այն երկրներից չէ, ուր ներդրում կատարելու համար օտար գործարարը պետք է գլուխ պատռի. մենք նույնիսկ պատշաճ թվով բնակչություն չունենք, ինչը թիվ մեկ նախապայմանն է ներդրումներ ներգրավելու խնդրում՝ շահութաբերության նորմալ մակարդակ ապահովելու համար: Իսկ ինչպե՞ս ունենանք բնակչության պատշաճ մակարդակ կամ մեծ շուկա, երբ վերջին 25 տարում Հայաստանից միլիոնների հասնող բնակչություն է արտագաղթել, իսկ մնացողների գնողունակությունն էլ ամենևին բարձր մակարդակի վրա չէ. աղքատ մարդկանցով բնակեցված մեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ նախապայմանն ազնիվ ու քրտնաջան աշխատանքն է, որով, ինչպես շատերդ եք հասկանում, մեր կառավարությունը երբեք էլ աչքի չի ընկել:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված