Մե՞նք ենք ճիշտ վարվում՝ ամրացնելով ՀՀ դրամը, թե՞ այն պետությունները, որոնք գնում են իրենց արժույթի արժեզրկման
Բլոգոսֆերա
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխարհում վաղուց սկսվել և նոր թափ է առնում ազգային արժույթի արժեզրկման գործընթաց: Իրենց ազգային արժույթն արժեզրկել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելառուսը, Իրանը, իսկ այսօր նաև Ադրբեջանը։ Միայն Հայաստանն է շարունակում իր ազգային արժույթի արժևորման քսղաքականությունը և ազգային արտադրության համար կորցնում հասանելի բոլոր շուկաները։
Արդյունքում արտահանումը և արտադրության ծավալը կտրուկ նվազում են, շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածը՝ պակասում։ Անկում է արձանագրում մանրածախ շուկան, ընկնում է առևտուրը։ Հիմա հարց է առաջանում. մե՞նք ենք ճիշտ վարվում՝ ամրացնելով ՀՀ դրամը, թե՞ նշված պետությունները, որոնք գիտակցելով ինֆլյացիայի վտանգը՝ գնում են իրենց արժույթի արժեզրկման:
ՀՀ դրամի գնի ֆիքսման գինը շատ բարձր է, ԿԲ շուկայից հավաքում և դեպոզիավորում է ՀՀ դրամը, արհեստականորեն առաջացնելով ՀՀ դրամի դեֆիցիտ և աճող պահանջարկ, փոխարենը ավելացնում է ԱՄՆ դոլարի շուկայում առկա ծավալները՝ շուկա ներարկելով իր միջազգային պահուստներում առկա գումարները։ Եվ այս ամենը թերևս մեկ պատճառով ու հիմնավորմամբ. բարենպաստ պայմաններ ստեղծել և չխոչընդոտել իշխանությանը մոտ կանգնած և առավելապես ներմուծմամբ զբաղվող գործարարներին՝ արդյունքում անվերականգնելի վնաս հասցնելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից