Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Յո՞ երթաս, Հայաստա՛ն

Վերլուծական

2015 թվականը շատերը կարող են համարել բուռն իրադարձություններով լի տարի, որն աչքի ընկավ իր վայրիվերումներով, ձեռքբերումներով ու հատկապես՝ բացթողումներով: Սխալված չենք լինի, եթե ասենք՝ որքան էլ փորձենք մեր իրականությանը նայել «վարդագույն ակնոցներով», այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս տարին, գոնե տնտեսական առումով, ոչ մի կերպ հաջողակ տարի չես անվանի: Իսկ ինչպե՞ս անվանես այս տարին տնտեսական ձեռքբերումներով լի տարի, երբ գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել ենք խորն անկում, որի միտումներն իրենց զգալ են տալու նույնիսկ 2016-ին: Ինչ-ինչ, բայց մերոնք մի բանում հաստատ հաջողել են. Էապես ավելացրել են Հայաստանի արտաքին պարտքի բեռը: Այսպես. 2016թ. մեր երկրի արտաքին պարտքը կհասնի, միգուցե նաև կհատի Համախառն ներքին արդյունքի 50%-ը, ինչը միջազգային չափորոշիչներով համարվում է մտահոգիչ: Ըստ համապատասխան վիճակագրության՝ եթե, օրինակ, 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ արտաքին պարտքը ընդամենը 3 մլրդ 785 մլն դոլար էր, ապա արդեն 2015թ. տարեվերջին այն փաստացի հատել է մոտ 4 մլրդ 400 մլն-ի սահմանը: Նշենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կնքել է շուրջ 35 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 1,5 մլրդ դոլար է: 2016-ին, ըստ կանխատեսումների, պետական պարտքը կկազմի մոտ 4 մլրդ 820 մլն դոլար:

Ուշադրություն դարձրե՛ք այն հանգամանքին, որ սույն ցուցանիշը գրեթե 2 անգամ մեծ է, քան Հայաստանի 2016թ. ամբողջ պետական բյուջեն:

Միգուցե նրանք, ովքեր այնքան էլ գլուխ չեն հանում համաշխարհային տնտեսությունից ու դրանում լայնորեն կիրառվող գործիքներից, մտածեն, թե երկիրն ինչ-որ կերպ տնտեսական ճահճից դուրս բերելու նպատակով դրսից վարկային միջոցներ ներգրավելն այն ուղին է, որի շնորհիվ, այնուամենայնիվ, մեզ կհաջողվի դուրս գալ այն ծանրագույն վիճակից, որում հայտնվել ենք: Սակայն, ի ցավ սրտի, պետք է նշենք, որ սա ամենևին էլ այն ճանապարհը չէ, որը կարող է թույլ տալ մեզ՝ էական բարելավում ակնկալելու տնտեսությունում: Փաստ է, որ ցանկացած երկրի տնտեսության մեջ աշխուժություն մտցնելու համար հարկավոր է ոչ թե հավելյալ պարտքեր կուտակել, այլ համապատասխան ֆինանսական ներդրումներ ներգրավել՝ ստեղծելով բարենպաստ տնտեսական միջավայր, միջավայր, ուր ներդրողը երաշխավորված կլինի հնարավոր ցնցումներից ու զանազան այլաբնույթ սպառնալիքներից: Իսկ ի՞նչ է անում հայրենի կառավարությունը. ավելացնում է երկրի արտաքին պարտքի բեռն ու դրանով իսկ արագացնում Հայաստանի կործանումը, քանի որ բոլորին էլ պարզ է, որ չի կարող որևէ պետություն անընդհատ պարտքեր կուտակելու ճանապարհով տնտեսություն պահել կամ առավել ևս զարգացնել:

Այսքանից հետո հարց է ծագում՝ ո՞ւր է այն պրոֆեսիոնալիզմը, ո՞ւր են այն նորարակական գաղափարները, որ կառավարությունը խոստանում էր մեզ, երբ նոր էր ստանձնում իր գործառույթները: Չնայած ի՞նչ կարելի է սպասել մի կառավարությունից, որն իր գոյության առաջին իսկ օրվանից փաստացի «ձեռքերը լվացել» է երկրի տնտեսությունից:

Երբ հետևում ես հայրենի չինովնիկների պաշտոնավարման մեթոդներին ու գործելակերպին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ թքած ունեն՝ ասենք՝ մեկ տարի հետո ինչ է լինելու երկրի տնտեսության հետ. կարևորը ժամանակավոր լուծումներն են, կարևորը ժամանակ ձգելն է: Պարոնա՛յք, ո՞ւր է պրոֆեսիոնալիզմի այն մեկ հատիկը, որը մեզ թույլ կտար գոնե հուսալ, որ ինչ-որ մի օր ձեր օրոք տնտեսությունը թեկուզ չնչին, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ իրական աճ կգրանցի, կրկնում ենք՝ իրական աճ, այսինքն՝ այնպիսի աճ, որի դրական ազդեցությունը վերջապես իրենց մաշկի վրա կզգային մեր երկրի հասարակ քաղաքացիները՝ ապրելով մի փոքր ավելի բարեկեցիկ ու ապահով կյանքով:

Անհերքելի է՝ երկրի տնտեսության վիճակը շտկելու համար հավելյալ պարքեր կուտակելու ճանապարհն իրեն սպառել է արդեն շատ վաղուց: Դա ընդամենը ճարահատյալ փորձ է՝ ժամանակ ձգելու, հոգեվարքի մեջ հայտնված տնտեսությունն ինչ-որ կերպ ցավազրկելու, բայց, ինչպես հասկանում եք, յուրաքանչյուր ցավազրկող ընդամենը ժամանակավոր խնդիր է լուծում, բայց ոչ երբեք ավելին:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված