Իրենք իրական հերոսներ են և պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին. Հայկ Մարությանն այցելել է սահմանամերձ գյուղեր (ֆոտո)
Բլոգոսֆերա
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ այցելեցինք սահմանամերձ երկու գյուղեր՝ Բաղանիս և Ոսկեպար: Այնտեղ կազմակերպել էինք «Սիրո Գործակից» մեր նոր ֆիլմի անվճար ցուցադրումը: Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց: Իրենք ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ են, որոնք ապրում են նույն երկրում, ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ!»





















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից