Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Ո՞ւր է, գրո՛ղը տանի, պետությունը

Վերլուծական

Համաձայնե՛ք, որ ձմեռային տոները ոչ միայն հրաշալի առիթ են' մի լավ ուրախանալու և լիցքաթափվելու, այլև տալիս են փայլուն հնարավարություն' զննելու այս կամ այն ոլորտում եղած բացթողումներն ու իրական պատկերացում կազմելու դրանց վերաբերյալ: Այս առումով, հավանաբար, առևտրի բնագավառն «ամենախոցելին» է, քանի որ հենց այստեղ են տեղի ունենում թվով ու ծավալներով ամենամեծ խախտումներն ու չարաշահումները, որոնք վերաբերում են գործնականում յուրաքանչյուրիս, քանի որ չկա մարդ, որն առևտուր չանի: Խնդիրներն այստեղ բազում են ու բազմադեմ' սկսած առևտրականների ու սուպերմարկետների կողմից ժամկետանց ապրանքները բնակչության վրա «տուլիտ» անելուց, մինչև զանազան մանր ու մեծ խորամանկություններ: Բայց ոչինչ սպառողին այնքան խոցելի չի դարձնում սոցիալական այս ծանր պայմաններում, որքան՝ նախատոնական թանկացումները, որոնցով այլևս որևէ մեկին չես զարմացնի: Թանկությունը բավական չէ, հիմա էլ ասպարեզ է իջնում ապրանքների (հատկապես պարենային) որակի հարցը. փոքր խանութներից մինչև խոշոր առևտրային կետեր քաղաքացիներին, շատ հաճախ, անորակ, ժամկետանց, կասկածելի փաթեթավորմամբ ապրանքներ են առաջարկում: Մի առանձին խնդիր էլ թերևս փողոցային առևտուրն է, ուր աչքի են զարնում հակասանիտարական միջավայրը, համապատասխան ջերմային պայմանների բացակայությունը. որպես հոտևան, ի հայտ են գալիս հավելյալ ռիսկեր, որոնք կարող են հարվածի տակ դնել ամենաթանկը՝ մարդկանց առողջությունը:

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ՝ Հայաստանում, առևտուրը հատկապես լայն թափ է ստանում տոնական ու նախատոնական օրերին, ինչի արդյունքում' շահում է նաև երկրի տնտեսությունը: Տնտեսությունը հնարավոր է՝ շահում է, սակայն շահո՞ւմ է արդյոք քաղաքացին, որը, հատկապես այսպիսի օրերին, որպես կանոն, կորցնում է իր երբեմնի զգոնությունն ու տրված խոհանոցային հոգսերին՝ չի էլ նկատում, թե ինչպես են որոշ «ճարպիկներ» իրեն ժպտալով խաբում: Իրողությունն այն է, որ առևտրականների կողմից գնորդներին խաբելու մեթոդները մշտապես կատարելագործվում են ու զարգանում: Բայց որքան էլ ի հայտ գան նոր մեթոդներ, հները, միևնույնն է, շրջանառությունից դուրս չեն գալիս, քանի որ գործնականում են ապացուցել իրենց «արդյունավետությունը»: Այսպես. թեպետ ներկայումս հաճախորդին կշռում խաբելու տարբերակն այլևս գերիշխող չէ, սակայն այն դեռևս պահպանվում է անգամ էլեկտրոնային կշեռքների դեպքում, որոնք հանրության շրջանում հայտնի են իրենց ճշգրտությամբ: Բանն այն է, որ փորձառու ծրագրավորողը կարող է չնչին «ուղղումներ» մտցնել նման կշեռքների մեջ՝ հեշտորեն վերածելով դրանք մարդկանց կեղեքելու համար նախատեսված անփոխարինելի գործիքների: Պակաս կասկածելի չի թվում մեկ այլ պախարակելի պրակտիկա, որ մեծապես տարածված է Հայաստանում. խոսքը ապրանքների գնահատման կամայականության մասին է: Հայաստանը, թևակոխելով «շուկայական հարաբերությունների» փուլ, հայտնվեց մի նոր իրողության պայմաններում, երբ առևտրականը փաստացի ինքն էր որոշում իր կողմից վաճառվող ապրանքի գինը՝ շատ հաճախ իր անբարեխիղճ վարքագծով տեղիք տալով զանազան սպեկուլյացիաների: Առևտրի ոլորտի մասնագետներից շատերի կարծիքով՝ ներկայումս այդ հնարավորությունից օգտվում են գրեթե բոլորը, այդ թվում՝ բակային փոքր խանութները: Նրանց մեթոդը, չնայած ողջ պարզությանը, բավական կենսունակ է:

Դե իսկ սուպերմարկետների մասին խոսելն ավելորդ է: Այստեղ այնքան են կատարելագործել առևտրային մեքենայությունների մեխանիզմը, որ նման մանր-մունր բաները ծիծաղելի են թվում: Բանը հասել է նրան, որ, ըստ որոշ շշուկների, սուպերմարկետներում սկսել են, ո՛չ ավել, ո՛չ պակաս, խարդախություններ անել՝ նույնիսկ անդորրագրերի հետ կապված: Այսինքն՝ ընդհանուր գումարն ավելի շատ են տպում, քան ստացվում է առանձին ապրանքների գներն իրար գումարելիս, ինչի արդյունքում' գնորդը որոշակի գումար ավել է վճարում դրամարկղ, քան իրականում պետք է վճարեր. դրամարկղերի մոտ հերթերի ժամանակ և մեծ քանակությամբ գնումներ կատարելիս դժվար է նկատել այդ խաբեությունը:

Խաբեությունների ու զեղծարարությունների ցուցակը, անշուշտ, այսքանով չի սահմանափակվում, դրանք կարելի է թվել անվերջ, սակայն այս ամենում անհասկանալի է մնում մի բան՝ ո՞ւր է, գրո՛ղը տանի, պետությունը, որ պարտավոր էր այս ամենը պահել վերահսկողության ներքո՝ թույլ չտալով խարդախներին գողանալ մեր փողերը: Պետությո՞ւն, կներե՛ք, իսկ ի՞նչ է դա, մի՞թե դա ընդամենը չինովնիկների այն ամբողջությունն է, որը շարունակ կեղեքում է սեփական ժողովրդին: Ո՞ւր է, գրո՛ղը տանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, որը պարտավոր է ուղղակի պատասխանատվություն կրել այս բարձիթողի իրավիճակի համար: Չկան, հօդս են ցնդել, գոլորշիացել են մարդիկ… Ակնհայտ է մեկ բան՝ որքան էլ շարքային սպառողը հետամուտ լինի իր իրավունքներին ու փորձի սեփական ուժերով կարգի հրավիրել անբարեխիղճ վաճառականներին, առանց պետական հստակ աջակցության' «գործը գլուխ չի գա», իրավիճակը չի շտկվի երբեք. չնայած ո՞ւմ վեջն է՝ կշտկվի, չի շտկվի, մարդիկ սեփական միլիոններն են դիզում՝ թքած ունենալով մարդկանց վրա էլ, պետությանն էլ հետը:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված