Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ…

Վերլուծական

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, ուր իրենց մասնակցությունն էին բերում նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Ի թիվս այլ հարցերի, պարզվում է, այս նիստում քննարկման առարկա է դարձել նաև պաշտոնատար անձանց կողմից սեփական եկամուտների մասին համապատասխան հայտարարագիր ներկայացնելու խնդիրը: Մասնավորապես' ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը:

Համաձայնե՛ք, որ ինչ-ինչ, բայց գեղեցիկ ձևակերպումներով օրենսդրական նախագծեր ներկայացնելը կառավարության մոտ առավել քան հրաշալի է ստացվում: Երբ աչքի ես անցկացնում նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները, ակամա տպավորություն է ստեղծվում, թե եթե այս կամ այն նախագիծն արժանանա հավանության, ապա նույն պահից սկսած՝ մենք՝ ձեզ հետ միասին, սկսելու ենք ապրել միանգամայն այլ երկրում՝ զերծ այն ամեն բացասականից, որ կար մինչ այդ: Բայց հանկարծ պարզվում է, որ նմանատիպ մտքերը պայմանավորված են ընդամենը ցանկալին իրականության տեղ ընդունելու հախուռն, բայց միանգամայն անհիմն ցանկությամբ: Սկսած Հայաստանի անկախացման առաջին իսկ տարիներից' ներհայաստանյան ամենաքննարկված թեմաներից մեկը, անկասկած, հայրենի բարձրաստիճան պաշտոնյաների անհատակ ունեցվածքի ծագումնաբանության խնդիրն է եղել: Այդպես էլ մարդկանց համար անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչպես կարող է անձը, որ մինչ այս կամ այն պետական պաշտոնը զբաղեցնելն ապրում էր սովորական, հասարակ կյանքով, մի քանի տարում դառնալ մուլտիմիլիոնատեր, և դա այն պարագայում, երբ նրա աշխատավարձը չի գերազանցում մի քանի հարյուր հազար դրամը: Պարզ է չէ՞, որ, ասենք, ամսական 200000 դրամ ստացող պետական պաշտոնյան,ապավինելով բացառապես պետական աշխատավարձին, չէր կարող, ասենք, հինգ ամսում ձեռք բերել լյուքս դասի արտասահմանյան մեքենա, որի շուկայական արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է կազմում. անգամ հիմարին է պարզ, որ այդ ամենը պետական ունեցվածքի վատնման արդյունք է միայն: Ի՞նչ, սպասե՛ք մի րոպե, որևէ մեկը համարձակվում է մեր բարեխիղճներին մեղադրել աններելի հանցանքների մեջ միայն այն բանի համար, որ մարդիկ «բաշարել են», ասենք, մեկ տարում վերածվել մեծահարուստների՞, մի՞թե արդար է բացառապես սեփական զոքանչների առատաձեռնության արդյունքում հարստացած պետական հարգարժան այրերին մեղադրել մի բանում, ինչի դեմ նրանք պայքարում են իրենց ծննդյան օրվանից սկսած, մի՞թե, ասենք, աներձագի թոռան քենու սկեսրայրի կողմից նվիրաբերած շքեղագույն վիլլաները կարելի է համարել կաշառակերության ապացույց. մարդիկ այնքան հարգված են, որ նույնիսկ յոթ պորտ հեռավորության վրա գտնվող ու վաղուց այն աշխարհ տեղափոխված հարազատներն էլ են նվերներ անում իրենց սիրեցյալներին՝ ի պարգևատրում հայրենիքի առաջ ունեցած անգնահատելի վաստակի:

Եթե նույնիսկ աշխարհի ամենակատարյալ օրենքներն էլ ընդունեք, միևնույն է՝ ոչնչի չեք հասնելու, եթե չունեք քաղաքական կամք՝ այս երկիրը նորմալ երկիր դարձնելու, եթե չունեք վճռականություն՝ նախ փոխելու ինքներդ ձեզ և հետո միայն նույնը պահանջելու շրջապատից,իսկ որ այս դաշտում ձեր անելիքները շատ են, գիտեք անգամ դուք. առանց մեր հուշելու էլ կարող եք, ցանկության դեպքում, գործը գլուխ բերել, չէ՞ որ իմաստուն եք դուք, ու չկա արժանի մեկը, որ կարողանա ձեզ ուղղություն ցույց տալ…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված