Սերժ Սարգսյանը Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով
Հասարակություն
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' ո ր ո շ ու մ ե մ.
Օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից