6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` Ամանորի առիթով

Հասարակություն

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՈՒՂԵՐՁԸ

ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփիւռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնը:

Գոհաբանական մաղթանքով, նոր յոյսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թուականին: Անցնող տարին մեզ համար նուիրական եղաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետութեան, մեր Եկեղեցու եւ ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպուեցին յիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակուեց մեր արդար դատին հետամուտ լինելու եւ յաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հաւատքի եւ հայրենիքի համար մարտիրոսութեան պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը եւ սրբալոյս Միւռոնի օրհնութիւնը: Յիշատակի միջոցառումները հոգեւոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կեանքին' առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հաւատքի ու հայրենեաց սիրոյ զօրացման, ամրապնդելով արդարութեան հասնելու վստահութիւնը մեր ժողովրդի:

Անցնող տարում արձանագրած յաջողութիւնների ու ձեռքբերումների հետ ունեցանք եւ դժուարութիւններ ու հոգսեր, նաեւ՝ անհանգստութիւններ ու ցաւալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատուօրէն, արիասիրտ, միաւորեալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրաւէրներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կեանքի խաղաղութիւնը եւ թանկ գնով ձեռք բերուած նուաճումները: Միասնութեան այս ոգով, սիրելիներ, եւ լաւատեսութեամբ դիմաւորենք նոր տարին: 2016 թուականին Հայաստանում եւ Արցախում տօնախմբելու ենք մեր անկախ պետականութեան վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի եւ մեր պետութեան հզօրութեան նախանձախնդրութեամբ Հայրենիքում եւ Սփիւռքում միմեանց աջակից՝ ամէն կարելիութիւն ներդնենք շէնացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կեանքը եւ լուսաւոր՝ մեր ապագան:

Տարեմուտի այս երեկոյ, Սուրբ Ծննդեան նախասեմին առատացնենք մեր աղօթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ եւ ապահով կեանքի համար: Յիշենք կարօտեալներին, նեղեալներին, հիւանդներին եւ վշտացեալներին, Մերձաւոր Արեւելքում պատերազմական փորձութիւնները կրող մեր եղբայրներին ու քոյրերին եւ մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զաւակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցութեան մեր ձեռքը: Աղօթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհուած մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնուիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինուորների եւ հրամանատարների համար:

Առ Աստուած աղօթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանութիւններին, մեր Եկեղեցու սպասաւորներին, մեր ժողովրդի բոլոր զաւակներին: Ապահովութիւն' ընտանիքներին, պանծալի եւ բարի ծառայութիւն' մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ եւ սէր՝ մեր մանուկ ու երիտասարդ զաւակներին, օրհնութիւն՝ համայն հայոց կեանքին:

Շնորհաւոր նոր տարի: Բարի եւ օրհնեալ տարի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով
Ամենադիտված