2016-ի ֆինանսական հորոսկոպը
Հասարակություն
Elle-ն ներկայացնում է 2016-ի ֆինանսական հորոսկոպը:
Խոյերի համար 2016-ի ֆինանսական հորոսկոպը բավականին լավատեսական է: Առաջին ամիսներին հնարավոր են փողերի հետ խնդիրներ, սակայն հետո ամեն ինչ հաջողությամբ կընթանա, հատկապես՝ հոկտեմբեր ամսին:
Ցլերի համար այս առումով ևս տարին բարենպաստ է: Հատկապես ֆինանսական հաջողություններ են սպասվում հունիս և օգոստոս ամիսներին: Մի փոքր հավելյալ ջանքեր կարող են անհրաժեշտ լինել նոյեմբերին:
Երկվորյակների համար այս առումով ամենահաջողված ամիսները կլինեն հունիսը, հուլիսն ու օգոստոսը: Սեպտեմբերին կարող է լուրջ ներդրումների հնարավորություն ընձեռվի:
2016-ին խեցգետինների համար հատկապես բարեկեցիկ կլինեն մարտ և հուլիս ամիսները:
Ֆինանսների առումով այս տարին առյուծների համար լավագույններից է:
Կույսերը ևս 2016-ին գումարի հետ կապված անհանգստանալու ոչինչ չունեն:
Կշեռքների ֆինանսական դրությունը 2016-ի առաջին ամիսներին բավականին կայուն կլինի, սակայն մի փոքր խնդիրներ կարող են լինել ապրիլին ու մայիսին: Հունիսին ու հուլիսին դրությունը կբարելավվի:
Հոկտեմբերին ու նոյեմբերին կարիճները կկայունացնեն եկամուտները:
Աղեղնավորներին մարտին ու հունիսին գումարային օպերացիաները լավ եկամուտ են խոստանում: Հեռանկարային է նաև նոյեմբերը:
Այծեղջյուրների ֆինանսական դրությունը կայուն կլինի հունվարի հենց առաջին շաբաթներին:
Ջրհոսները 2016-ին նյութապես ապահովված կլինեն, հատկապես եթե հաշվի առնենք, որ գումարները կստացվեն ոչ թե հիմնական աշխատանքից, այլ ամենաանսպասելի ծրագրերից:
Ձկների համար ֆինանսապես լավագույն ամիսները կարող են լինել մարտը, ապրիլն ու սեպտեմբերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից