Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Առողջությունն ամեն ինչ չէ, բայց…

Վերլուծական

Շուտով տոները կդառնան անցյալ, իսկ կյանքն էլ կթևակոխի բնականոն հուն` իրեն բնորոշ իրական դիմագծերով:

Հայաստանում Ամանորը, ցավոք, ավելի շատ ասոցացվում է կերուխումի հետ, քան` ինքնանորոգման ու կատարելագործման, ինչն էլ բացասաբար է արտահայտվում ոչ միայն մեր ներաշխարհի, այլև կենցաղի ու առողջության վրա:

Ինչպես գրեթե ամեն տարի, այս տարի ևս, պարզվում է, առողջապահության համակարգի ամենակարևոր բաժանմունքներից մեկի աշխատակիցները կանչերի պակաս չեն ունեցել` պայմանավորված մեր ժողովրդի շրջանում լայն տարածում գտած տոնական զեխությունների հետևանքով առաջացած առողջական խնդիրների հետ: Իհարկե, շտապօգնության ծառայությունը, ինչպես ասում են, տարվա որևիցե ժամանակահատվածում զբաղվածության խնդիր չի ունենում, բայց որ տոներին այս ծառայությանը դիմողների թիվը կտրուկ աճում է, հայտնի փաստ է: Հարց է ծագում` ինչպիսին է բնակչության համար այսչափ կարևոր ծառայության` շտապ բժշկական օգնության որակը մեր երկրում, կամ ինչից են քաղաքացիները հաճախ գանգատվում:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, ով, առնչվելով շտապ օգնության ծառայությանը, դժգոհելու կամ բողոքելու որևէ պատճառ չունենա: Որքան էլ ոլորտի պատասխանատուների կողմից ամեն առիթով շեփորահարվի, թե այս բնագավառը վերջին շրջանում լրջագույն բարեփոխումների է ենթարկվել, փաստը մնում է փաստ՝ ներկայումս էլ շարունակվում են այս ծառայության մեղքով մահացության դեպքեր գրանցվել, իսկ բժիշկների կողմից հաճախ սխալ օգնություն ցուցաբերելու պատճառով հիվանդի վիճակն է՛լ ավելի է վատանում: Չնայած որոշ կոսմետիկ բնույթ կրող բարեփոխումներին, որոնց ենթարկվել է շտապօգնության ծառայությունը, փաստը մնում է փաստ, որ համակարգում անելիքները դեռևս հսկայական են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բժշկական կադրերի խնդրին, որը պետք է նույն այդ բարեփոխումների միջուկը հանդիսանար:

Զավեշտը հասել է այն աստիճանի, որ հաճախ այս կամ այն կանչով օգնության մեկնած բժիշկը գաղափար անգամ չի ունենում, թե կոնկրետ ինչ օգնություն է անհրաժեշտ ցույց տալ հիվանդին: Շատ դեպքերում պատահում է այնպես,որ իր չիմացությունը չմատնելու համար նա ինչ-որ օգնություն է ցուցաբերում, որը, ինչպես կռահում եք, ամենևին էլ չի բարելավում հիվանդի վիճակը, իսկ այնուհետև առանց սպասելու հիվանդի առողջական վիճակի բարելավմանը` դիմում փախուստի: Բանը հասել է նրան, որ շատ հաճախ բժիշկը նույնիսկ զլանում է էլեկտրասրտագրության սարքն իր հետ վերցնել, թողնում է այն մեքենայի մեջ՝ չգիտես ինչու վստահ լինելով, որ հիվանդի գանգատներն ամենևին էլ, ասենք, սրտին չեն վերաբերի: Չնայած այս ամենին՝ կադրային բարեփոխումների հարցում, սակայն, առողջապահության նախարարությունը շարունակում է դեռևս «փափուկ» քաղաքականություն վարել: Ոլորտի մի շարք մասնագետներ նշում են, որ ծառայության առջև առկախված է բժշկական սարքավորումների լրջագույն խնդիր,ու եթե արտակարգ իրավիճակ ստեղծվի և, ասենք, մեկ օրում մի քանի հարյուր կանչ գրանցվի, համակարգը ֆիզիկապես ի զորու չի լինի բնակչությանը սպասարկել: Քիչ թիվ չեն կազմում նաև իրենց մասնագիտական պարտականություններում թերացած բժիշկների հանդեպ կիրառած տույժերն ու պատիժները, որոնք, ցավոք, հիվանդների կյանքը հետ չեն բերում: Մահացածի հարազատներն էլ ամենևին չեն սփոփվում մեղավոր բժշկին աշխատանքից հեռացնելու հանգամանքով, ինչն էլ, իր հերթին, ծնում է այնպիսի խիստ անցանկալի երևույթներ, ինչպիսիք են բժշկի նկատմամբ գործադրվող բռնությունը, ծեծն ու ջարդը:

Ակնհայտ է, որ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայությունը, որի սոցիալական դերն ու նշանակությունը երևիթե գիտակցում է հասարակության ամեն մի անդամ, կադրային բարեփոխումների լրջագույն կարիք ունի, ինչը թույլ կտար էապես բարելավել նշված ծառայության գործունեության որակը: Շտապօգնությունում պետք է աշխատեն բացառապես որակյալ մասնագետներ` ռեանիմատոլոգներ, կարդիոռեանիմատոլոգներ, ովքեր տիրապետում են առաջին օգնության բոլոր հմտություններին: Բացի այդ՝ շտապ օգնության բժիշկները, մեր համոզմամբ, զուգահեռաբար պետք է աշխատեն նաև երկրի լավագույն կլինիկաներում, ինչը նրանց հնարավորություն կընձեռի համապատասխան փորձ ձեռք բերել, է՛լ ավելի մասնագիտանալ իրենց գործում: Հուսանք, որ մեր կողմից բարձրաձայնված այս խնդիրը հերթական անգամ չի անտեսվի պատասխանատուների կողմից և կգտնի իր շուտափույթ լուծումը: Չնայած ասա, երբ է պատահել, որ որևիցե խնդիր այս երկրում շուտափույթ լուծում ստանա, որ իզուր մարդկանց հույսով ես անում…

Առողջություն ձեզ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված