Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Կենա՛ցդ, Հայաստա՛ն…

Վերլուծական

Հավանաբար, կհամաձայնեք՝ կյանքը ցույց է տալիս, որ, որքան էլ մեզ համար ցավալի լինի խոստովանելը, բայց մեր երկիրը, մանավանդ վերջին տարիներին, թևակոխել է տնտեսական անկման մի փուլ, որից դուրս գալու ելքն այդպես էլ աննշմարելի է մնում շատերիս համար: Բացառապես ինքնախաբեությամբ չտարվելու ձգտումից ելնելով՝ պետք է ցավալիորեն խոստովանենք, որ ներկայիս պայմաններում հույս ունենալ, թե այս տարին՝ 2016-ը, կարող է բեկումնային դառնալ, ինքնախաբեություն կլիներ. այս տարի մեր երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներն ավելի շատ են լինելու, քան ընձեռնվելիք հնարավորությունները, ինչի մասին վկայում են դեռևս նախորդ տարում կատարված տնտեսական կանխատեսումները, որոնք արվել են լրջագույն մասնագետների կողմից:

Այնպես որ, որքան էլ մենք սիրում ենք մեր տոնական սեղանները «զարդարել» խոստումնալից կենացներով ու անիրական թվացող բարեմաղթանքներով, պետք է ամրագրենք, որ «քաղցր» կենացները որևէ կերպ չեն նպաստում երկրում իրավիճակի փոփոխությանը, ավելին՝ ընդգծում են այն բացերը, որոնք բնութագրական են մեր իրականությանը: Միայն այն հանգամանքը, որ արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի միջմարզային ու միջհամայնքային ճանապարհները փակ են՝ կապված տեղացած առատ ձյան հետ, խոսում է այն մասին, որ մեր պատասխանատուները, որոնք ի սկզբանե պարտավոր էին հաշվարկել ճանապարհներին տիրող նման իրավիճակի հավանականությունը, հավատարիմ իրենց իսկ կողմից ձևավորած ավանդույթներին, չեն շտապում դուրս գալ «պախմելից» ու լծվել գործի՝ առանց հաշվի առնելու այն, որ վերջին օրերին երկիրը փաստացի կաթվածահար վիճակում է հայտնվել, ու չկա մեկը, որ պատասխանատվություն կրի ստեղծված իրավիճակի համար:

Եթե Երևանում գոնե ինչ-որ բան արվում է այս ուղղությամբ, ապա մարզերում տիրող կացությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կատարյալ ծուլության ու դանդաղկոտության արդյունք: Ոմանք հիմա կարող են ասել, թե ի տարբերություն մայրաքաղաքի՝ մարզերն ու շրջանները բավարար քանակությամբ տեխնիկա չունեն, որպեսզի պայքարեն բնության տարերքի դեմ, իսկ ստեղծված իրավիճակն էլ կրում է բացառապես օբյեկտիվ բնույթ: Իսկ մենք, մեր հերթին, կհակադարձենք՝ եթե չենք սխալվում, մեր բարեկամ չինացիները, ճապոնացիները, եվրոպացիներն ու էլի շատերը գրեթե ամեն տարի Հայաստանին են նվիրաբերում բավարար թվով համապատասխան տեխնիկա՝ նմանատիպ դեպքերի համար նախատեսված աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մեզ ինչ հիշում ենք, տրակտորներ ու ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ ու բուլդոզեր ենք նվեր ստանում այս կամ այն երկրից, բայց մեզ ոչ մի կերպ չի հաջողվում տեսնել դրանց աշխատանքի արդյունավետությունը, օպերատիվությունը: Հիմա ինչպե՞ս բացատրենք այն բազմաթիվ ահազանգերը, որ հնչում են, օրինակ, մարզային նշանակության ճանապարհներին ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ. հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, հաղորդվում է նաև, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հիվանդի մոտ գնալիս շտապօգնության ավտոմեքենան Ապարան քաղաքի մոտակայքում արգելափակվել է ձյան մեջ և այսպես շարունակ:

Եթե անգամ ձյան դեմ չենք կարողանում ինչպես հարկն է պայքարել, էլ ինչպե՞ս ենք պայքարելու այն տնտեսական լրջագույն մարտահրավերների դեմ, որոնք սպասվում են այս տարում. ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել:

Բոլորս ենք հիշում կառավարության խոստումը՝ ապահովել ավելի քան 2%-անոց տնտեսական աճ 2016-ին, ինչն առնվազն նշանակում է, որ մենք՝ հասարակներս, ոչ մի կերպ չենք կարող այս տարի ավելի վատ ապրել, քան դա անում էինք 2015-ին… Բայց դեռ տարին չսկսած՝ արդեն իսկ պարզ է, որ կառավարության խոստումը վերոհիշյալ «քաղցր» կենացներից ոչնչով չի տարբերվելու, ու որևէ իրական ակնկալիք ունենալ, թե 2016-ը լինելու է գոնե 2%-անոց բարգավաճման տարի, ոչ մի կերպ չի ստացվում. մարդ ենք չէ՞, հո խոտ չե՞նք ուտում…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված