Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Ծծած մոմպասը՝ շատերի ամանորյա երազանք

Վերլուծական

Երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր՝ վերջին շրջանի հարցազրույցներում անդրադառնում էր Հայաստանի տնտեսությանն ու այստեղ տիրող ինչ-ինչ անցանկալի երևույթներին՝ շեշտադրելով Հայաստանի տնտեսական դաշտում առկա բացերն ու դրանց հետևանքով առաջացած խնդիրները, շատերի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե դեսպանը դա անում է' բացառապես սեփական հաշվարկներից ելնելով ու դեռ մի բան էլ զրպարտում է մեր ազնիվ չինովնիկներին՝ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու մեջ: Իհարկե, այն, որ նման տրամաչափի պաշտոնյաների կողմից հնչող ոչ բոլոր հայտարարություններն են, որ կարող են անկեղծ զգացմունքային պոռթկման արդյունք հանդիսանալ, կարծում ենք, կհամաձայնեն շատերը, բայց երբ գրեթե նույն խնդրի մասին սկսում են բարձրաձայնել նաև Հայաստանում հավատարմագրված այլ երկրների դեսպաններ, պարզ է դառնում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ու խնդիրն իրոք առկա է:

Այսպես. Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, օրերս խոսելով հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների մասին, լրագրողի հետ զրույցում նրբանկատորեն ակնարկել է այն մասին, որ հայ-հնդկական տնտեսական հարաբերություններում չի օգտագործվում այն ողջ ներուժը, որ կարող են պարունակել այդ հարաբերությունները: Որպես դրա պատճառ՝ դեսպանը մատնանշել է որոշ խնդիրներ, որոնցից կարևորագույնը Հայաստանում ներդրումային դաշտի անբարենպաստ լինելն է համարել: Նա, մասնավորապես, ասել է. «Որոշ հնդկական ընկերություններ նախկինում ներդրումներ են կատարել Հայաստանում, սակայն հետո այդ գործընթացը կանգ առավ: Հայաստանը զարգացող երկիր է, որը հնարավորություններ է ներկայացնում ներդրումների համար։ Ներկայումս ես պետք է խոստովանեմ, որ Հայաստանի տնտեսության մեջ խոշոր հնդկական ներդրումներ չեն արվում։ Ինչո՞ւ։ Ես չգիտեմ։ Բիզնեսմեններն ավելի լավ կիմանան։ Հնարավոր է՝ հարկերն են պատճառը, հնարավոր է՝ այլ բան»:

Դիվանագետին հատուկ ոճով՝ պաշտոնյան հասկանալ է տվել, որ իրենք փաստացի պատրաստ են հանդես գալ համապատասխան առաջարկություներով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շուկան խիստ սահմանափակ հնարավորություններ է ընձեռում գործարարներին՝ պատշաճ շահույթ ստանալու համար: «Հայաստանն իր՝ համեմատաբար փոքր տնտեսությամբ և փոքրաքանակ բնակչությամբ բիզնեսի համար լավ տարբերակ է։ Չնայած սահմանափակ ներուժին՝ Հայաստանը գյուղատնտեսության և մետաղի ու հանքանյութերի աղբյուրների առումով լավ հեռանկարներ ունի»,- իր խոսքում ընդգծել է նա՝ կարծես մատնանշելով այն ոլորտները, որոնք կարող են հնդիկ գործարարների համար հետաքրքրություն ներկայացնել:

Եվ այսպես, ի՞նչ կարելի է եզրակացնել դեսպանի խոսքից, որո՞նք են այն վանող հանգամանքները, որ խանգարում են հնդիկներին մեծածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. ներդրումային դաշտի թերի լինելն է: Այստեղ այդ միջավայրն այնքան է դեգրադացվել, որ ակնկալել, թե օտարները, բացառապես մեր գեղեցիկ աչքերի հանդեպ ունեցած անկեղծ սիրուց ելնելով, պետք է գան ու իրենց միլիոնների համար որպես ապաստան ընտրեն Հայաստանը, քաղցր, կատարյալ ապուշություն կլիներ, քանի որ պարզից էլ պարզ է, որ կապիտալը սիրում է իր համար բարենպաստ միջավայր, ուր իրեն գնահատում ու փայփայում են, մինչդեռ հայաստանյան իրականությունն այնքան դաժան է, որ խոսել այստեղ որևէ մեկին կամ որևիցե բան փայփայելու մասին, ծիծաղելի կլիներ, քանի որ այստեղ վաղուց բոլորն իրար կոկորդ են կրծում, հոշոտում միմյանց:

Խոսենք թվերով. վերջերս միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկը հրապարակել էր զարգացող երկրներից կապիտալի արտահանման վիճակագրությունը ներկայացնող համապատասխան տեղեկություններ, որոնցից պարզ էր դառնում, որ Հայաստանից կապիտալի արտահոսքը 2014թ. կազմել է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մոտ 1 մլրդ դոլար, և սա այն պարագայում, երբ 2015-ի առաջին 9 ամսում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության, կազմել է ընդամենը 263 մլն դոլար. ստացվում է, որ Հայաստանից 4 անգամ ավելի շատ փող է արտահանվում, քան ներդրում է կատարվում, ինչն էլ վկայում է, որ ներկայումս արտասահմանյան բիզնեսը Հայաստանը չի դիտարկում որպես մի երկիր, ուր կարելի է գումար ներդնել, գործարարությամբ զբաղվել՝ համադրելով հաճելին օգտակարի հետ:

Հավանաբար, շատերդ կհամաձայնեք մեզ հետ, եթե ասենք, որ 2016-ին առնվազն 2.2%-անոց տնտեսական աճ խոստացողները նախ պետք է լուծում տան այս խնդիրներին, հետո միայն սկսեն խոստումներ շռայլել՝ փորձելով դրանցով կերակրել էս սոված ժողովրդին: Փաստը մնում է փաստ, որ մեղր ասելով՝ մարդու բերանը չի կարող քաղցրանալ. դրա համար կոնֆետներ են պետք, գոնե մոմպասներ, իսկ մեր իրականությունն այնպիսին է, որ նույնիսկ ծծած մոմպասն է ամանորյա երազանք դարձել, ուր թե՝ մաքուր շոկոլադը…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված