437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) 

Էլ ֆիասկոն ո՞նց ա լինում

Վերլուծական

Երբ Հայաստանի առաջ ծառացել էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել-չանդամակցելու խնդիրը, իշխանությունները, բացի ազգային անվտանգության փաստարկը շահարկելուց, մեզ քրտնաջանորեն համոզում էին, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին ադամակցումը կհանգեցնի մի շարք դրական տնտեսական տեղաշարժերի, ինչի արդյունքում՝ մեզ կհաջողվի ոչ միայն առավել նվազ չափով սեփական մաշկի վրա զգալ համաշխարհային տնտեսության մեջ վերջին շրջանում տեղ գտած ցնցումներն ու վայրիվերումները, այլև ունենալ իրական տնտեսական աճ, որը կզգա հասարակ քաղաքացին նույնպես, ու տնտեսական աճը չի կրի միայն դեկլարատիվ բնույթ: Կյանքը ցույց տվեց, որ, ինչպես գրեթե մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, կառավարության խոստումները սին էին ու միանգամայն անհիմն. ապացույցը ներկայիս Հայաստանի տնտեսական բարդագույն վիճակն է:

Չնայած գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանը պաշտոնապես անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն խոսել դրա արդյունքում ունեցած տնտեսական ձեռքբերումների մասին, որևէ մեկը, կարծում ենք, չի համարձակվի: Թեպետ այս կառույցն օբյեկտիվորեն իրենից ներկայացնում էր մաքսային խոշոր մի տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ էր բացելու, սակայն պարզվեց, որ դրանից ոչ միայն արտահանումը չմեծացավ, այլև փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Իհարկե, կապել այս ամենը բացառապես մերոնց ապաշնորհության հետ, ոչ մի կերպ չես կարող. արտաքին գործոնները ևս իրենց «սև» գործն արեցին. դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը, ռուսական արտադրողների մրցունակության աճը, Արևմուտքի կողմից ՌԴ դեմ սահմանած պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ակտիվ ջանքերը՝ ներմուծման փոխարինման ուղղությամբ, այն հիմնական գործոնների թվում են, որոնց արդյունքում էլ մեր երկրի տնտեսությունը էական վնասներ կրեց: Թե տնտեսապես որքանով էր արդարացված Ասոցացման համաձայնագրից հրաժարվելը՝ հօգուտ ԵՏՄ-ի, մնում է հարցական, սակայն ցավալին այն է, որ Հայաստանի ներկայիս կացությունն այնպիսին է, որ իրավիճակը չի կարող փրկել ոչինչ, ոչ մի աշխարհաքաղաքական կառույց՝ բացի կառավարության կողմից սեփական գործելաոճի վերանայումից. խնդիրը Հայաստանի ներսում է:

Իշխանություններին պետք է հասկանալի լինի մեկ պարզ բան՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ արդյունավետ միջոցը ակտիվ և ստեղծարար մոտեցումներ ցուցաբերելն է, տնտեսության կառավարման մեջ նոր բանաձևերի կիրառումը, որոնք կարող են իրական փոփոխություններ մտցնել երկրի կյանքում: Ներկայիս Հայաստանի մեծագույն խնդիրը, մեր կարծիքով, ներքին մենեջմենթի մեջ է. մենք, չունենք արդյունավետ պետական կառավարման համակարգ, որի թիվ մեկ պատճառը կոռուպցիան է: Երբ տնտեսությունը մենաշնորհված է, ուր էլ անդամակցի երկիրդ, միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու: Տնտեսական նման համակարգ ունեցողները չեն կարող զարգանալ: Դա աքսիոմա է: Ոմանք կառավարությունում, ցավոք, որպես տնտեսության զարգացման միջոց համարում են, ասենք, տարեկան 7.5%-ով պարտքով փող վերցնելը՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, ինչը, մեղմ ասած, հեռանկարային բան չէ: Միայն այն փաստը, որ, համաձայն վերջին ուսումնասիրությունների, Հայաստանից քառակի ավելի շատ փող է արտահանվել, քան ներդրվել, խոսում է այն մասին, որ Աբրահամյանի կողմից գլխավորած կառավարության տնտեսական ծրագիրը կատարյալ ֆիասկոյի է ենթարկվել, ինչում համոզվելու համար բավական է միայն շրջել երկրով մեկ ու տեսնել հատկապես մարզային բնակչությանը պատած կատարյալ թշվառությունը:

Փաստ է՝ քանի դեռ մեզ չի հաջողվել երկրում ստեղծել արդար ու կայացած դատաիրավական համակարգ, ազատել տնտեսությունը էական սահմանափակումներից՝ ազատականացնելով այն, ստիպված ենք լինելու մնալ վասալային կարգավիճակում՝ անկախ այն բանից, թե աշխարհաքաղաքական որ ուժային կենտրոնն է մեզ տիրելու:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում
Ամենադիտված