Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Նամարդության ևս մեկ դրսևորում

Վերլուծական

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մշակույթն այն բացառիկ ոլորտներից է, որն ուղիղ ու անմիջական դերակատարություն ունի մարդկանց ու նույնիսկ ազգերի հոգեկերտվածքի ձևավորման գործում:

Շատ երկրներ, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց նպատակասլացությամբ ու զարգանալու, առաջ ընթանալու կոնկրետ ձգտմամբ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել մշակույթի ոլորտը՝ ամենաբարձր մակարդակով հովանավորելով ոչ միայն նրանց, ովքեր իրենց վաստակի շնորհիվ կայացել են այս ասպարեզում, այլև, որ ոչ պակաս կարևոր է, նրանց, ովքեր, լինելով սկսնակներ, իրենց մեջ հստակ պոտենցիալ են ամփոփել՝ մշակույթում նոր խոսք հնչեցնելու, այն զարգացնելու համար:

Մեզ մոտ՝ Հայաստանում, ի ցավ սրտի, անկախության տարիներից ի վեր շարունակում է մի տեսակ անտեսված մնալ մշակույթի բնագավառը, մանավանդ՝ ազգային մշակույթի, որը հետզհետե իր տեղը զիջում է այն թափոնին, որն առավոտից երեկո պրոպագանդվում է ԶԼՄ-երի մեծամասնության կողմից:

Շատ հաճախ կարող ես հանդիպել շնորհալի արվեստագետների, որոնց թվում քիչ չեն նաև երիտասարդները, ովքեր իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին զբաղվել խնդիրներով, որոնց ճիրաններում խեղդվում է արվեստագետի՝ արարելու, նորը ստեղծելու ցանկությունը. ստեղծագործելու համար առաջնային նախապայման հանդիսացող տարրական պայմաններ Հայաստանում գործնականում չկան:

Խոսքը, մասնավորապես, արվեստանոցների մասին է, որոնցից շատերը հնադարյա քարակույտերի ամբողջություն են հիշեցնում. դրանցից շատերը քարուքանդ եղած խորշերի են նման, ուր ամեն վայրկյան առկա է փլուզման վտանգ: Այս խնդիրը չափազանց սուր է արտահայտված նամանավանդ երիտասարդ արվեստագետների մոտ, որոնք արդարացիորեն գանգատվում են պետական հոգածության ամբողջական բացակայությունից. մարդկանց նույնիսկ ստեղծագործելու համար գոնե ինչ-որ չափով պիտանի նկուղներ էլ չեն տալիս, ուր մնաց թե ակնկալեն լիարժեք պայմաններ: Արդյունքում՝ մեր երկիրը կորցնում է մշակութային մի ողջ սերունդ, նոր սերունդ, որը պետք է ժամանակի ընթացքում գա փոխարինման ավագ սերնդին:

Ասա, իբր ավագները շատ մի գոհ են իրենց վիճակից,որ հիմա էլ ջահելների դա՞րդն ես լացում:

Այո՛, ցավոք, վերջիններս ևս չեն կարող մեծ հավակնություններ ունենալ ու հաճախ ստիպված են լինում բավարարվել այն նվազագույնով, որ տալիս է նրանց, ասենք, մշակույթի նախարարությունը, որի գործունեության արդյունքը, խոշոր հաշվով, ընդամենը հայկական մշակույթի առևտրայնացումն է հանդիսանում. ստեղծվել է մի միջավայր, հաստատվել է մի մթնոլորտ, որի հիմնական փիլիսոփայությունը փող աշխատելն է, մամոնային ծառայություններ մատուցելը, իսկ թե արդյունքում ինչ աղետալի հետևանքների կարող է հանգել ազգային մշակույթը, պատասխանատու նախարարության բարձրաստիճան չինովնիկները՝ նախարարի գլխավորությամբ, երևում է՝ թքած ունեն: Մարդիկ ժամանակին համահունչ ընթացող, փողն ամեն ինչից վեր դասող, «մարդկանցից հաց քամող» անհատականություններ են, և ուրեմն՝ էլ ինչո՞ւ ենք զուր տեղը քննադատում, մի՞թե միայն իրենք են այս երկրում նման մտածելակերպի կրողներ: Նայե՛ք չորսբոլորը ու մեզ ասե՛ք,թե ինչով են զբաղված նրանց կառավարական կոլեգաները, մի՞թե՝ ոչ փող «քերելով»: Ուղղակի տարբերությունը այն է,որ եթե առաջինները մի ողջ ազգի են վարի տալիս (չկա ազգային մշակույթ,չկա ազգ),մյուսները ընդամենը բավարարվում են ամենքին անհատական մոտեցում ցուցաբերելով, անաղմուկ հարստահարելով իրենց դռբի տակ ընկածներին՝«ոչ մի անձնական բան,միայն բիզնես» կարգախոսը մտքներին…

Հայաստանում թերությունների ու աղետալի չափերի հասնող անտարբերության մասին կարելի է խոսել անվերջ, անդադար, որովհետև բազում են այն խնդիրները, որոնցում հայտնվել է մեր երկիրը: Իսկ դրանք բարձրաձայնելը ամենևին էլ ինքնանպատակ չէ,այլ միգուցե մի տկար փորձ է՝ պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու այն հիմնախնդիրներին,որոնց լուծմամբ էլ հենց նրանք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել: Իսկ թե նրանք մեր կողմից հնչեցրած խնդիրներին կարձագանքեն, թե ոչ, թողնում ենք նրանց խղճին…

Նամարդ մի՛ եղեք, պարոնա՛յք չինովնիկներ, աշխարհում մեռնել կա:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված