Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի 

Քաղաքական սնանկության սիրահարները

Վերլուծական

Ժողովո՛ւրդ ջան, Ձեզ մի հարց տամ. չե՞ք հոգնել, արդյոք, Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական անցուդարձից: Չնայած ի՞նչ անցուդարձի մասին կարող է խոսք լինել մի պարագայում, երբ գործնականում ամեն բան կառավարվում է մեկ կենտրոնից՝ կանխորոշելով գրեթե բոլոր այդ գործընթացների ծագումը, ընթացքն ու ավարտը:

Մի վառ օրինակ. բոլորիդ է, հավանաբար, հայտնի ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ» անվամբ քաղաքական միավորը, որը հատկապես վերջերս սկսել է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանում՝ անդամներ հավաքագրել, իր գաղափարների քարոզչությամբ զբաղվել, ցույցեր ու ժողովներ կազմակերպել այստեղ, այնտեղ և այլուր, իշխանության հասցեին հնչեցնել գրոշի արժեք չունեցող սպառնալիքներ, սպառնալ նույնիսկ զենքով՝ համոզելով մեզ, թե վճռակամ է՝ երկիրը ներկայիս իշխանություններից ազատելու «ազգանվեր» հարցում:

Իհարկե, համարել այս ամենը պարզապես մի քանիսի կողմից ինքնաբուխ մտահղացված երևույթ, ոչ մի կերպ չես կարող, քանի որ հայտնի ու անհերքելի ճշմարտություն է այն, որ քաղաքականության մեջ պատահական բաներ գործնականում չեն լինում: Այն, որ երկիրը խեղդվում է խնդիրների ու անսպառ թվացող հոգսերի մեջ, գիտենք բոլորս: Երկրում ձևավորված մթնոլորտը, եթե դասական քաղաքագիտության օրենքների պրիզմայով դիտարկելու լինենք, պարարտ հող է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար՝ մոբիլիզացնելու ժողովրդական լայն զանգվածների՝ իրենց քաղաքական նպատակները կյանքի կոչելու ճանապարհին: Հարկավոր է միայն, ինչպես ասում են, համապատասխան ընդունակություններ ունենալ՝ առաջադրված խնդիրները լուծելու համար:

Բայց արի ու տես՝ ստացվել է այնպես, որ մեզանում գրեթե չես գտնի այնպիսի մեկին կամ այնպիսի քաղաքական ուժի, որն ընդունակ կլինի՝ իր շուրջը համախմբելու ժողովրդական լայն զանգվածների, առաջնորդելու նրանց այդքան ցանկալի հաղթանակի: Մեր իրականության մեջ ստացվել է այնպես, որ ոմանք, ելնելով բացառապես սեփական բախտը փորձելու արկածախնդիր ցանկությունից, ժամանակ առ ժամանակ ինչ-որ քաղաքական միավորներ են ստեղծում, ինչ-որ գործընթացներ նախաձեռնում՝ կարծես նպատակ հետապնդելով բոլորին ապացուցել, թե իրենք նույնպես այս կյանքում ինչ-որ բան անելու ընդունակ են և դեռ ապրում են ու արարում:

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները հետզհետե ապացուցում են, որ «Նոր Հայաստանը», որքան էլ դա ինչ-որ տեղ տխուր հնչի, պատկանում է քաղաքական ուժերի ճիշտ այն կատեգորիային, որում գտնվողների գոյության իմաստն այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում մարդկանց համար: Ես հիմա հարց եմ ուզում ուղղել այս շարժման առաջնորդներին. եթե դուք, լինելով գիտակից անհատներ, հրաշալիորեն հասկանում եք՝ չեք կարող մի քանի հարյուր հոգուց ավել մարդկանց համախմբել ձեր շուրջ, ինչո՞ւ եք զուր տեղը «թահժաժ» անում էս խեղճ ժողովրդին, զենքի դիմելու կոչեր հնչեցնում, քաղաքացիական անհնազանդության մղում մարդկանց: Եթե հիմա մի քանի արկածախնդիրներ գան ու զինված կանգնեն ձեր կողքը, ի՞նչ եք անելու, մի՞թե, ասենք, մի հինգ հոգով, «կալաշնիկովը» ձեռքներիդ, գնալու եք ու գրավեք Բաղրամյան 26-ը: Դուք ինքներդ այս հարցի պատասխանը պարզե՞լ եք ձեզ համար, թե՞ յուրօրինակ հաճույք եք ստանում՝ մարդկանց նյարդերի հետ խաղալով, ձեռքի հետ էլ վարկաբեկելով ընդդիմադիր դաշտը: Առանց այն էլ բան չի մնացել էդ դաշտից, հիմա էլ դո՞ւք եք այն վերջնականապես թաղում: Մի՞թե չեք հասկանում, որ ցանկացած երկրի զարգացման առաջին ու կարևորագույն գրավականներից մեկն առողջ ընդդիմադիր դաշտ ունենալն է, ինչո՞ւ եք վերջնականապես վարկաբեկում այն…

Համաձանե՛ք, որ խոսքս մի փոքր կրքոտ ստացվեց, բայց դե ինձ էլ հասկացեք՝ ոչ միշտ է հաջողվում բացառապես ոսկեղենիկ հայերենով արտահայտել այն, ինչ զգում ես. համբերություն մեզ էլ, ձեզ էլ…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը
Ամենադիտված