Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Մի՛ շտապեք մեղադրել նրանց…

Վերլուծական

Մտավորականների՝ հայաստանյան հասարակության շրջանում ունեցած վարկի, ազդեցության ու արժեքի մասին խոսվել է շատ անգամներ: Եթե հնչած բոլոր կարծիքները ի մի բերելու լինենք, ապա ցավալիորեն կհանգենք այն եզրահանգմանը, որ դրանցում գերիշխող են հատկապես պիսիմիստական տրամադրությունները, ինչը, կարծում ենք, միանգամայն բնական է, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության քարքարոտ քառուղիներում նշմարել մտավորականների դերի բարձրացում ենթադրող որևէ նախանշան, մեծագույն ցանկության դեպքում, անգամ, ոչ մի կերպ չի ստացվում. Հայաստանում ստեղծվել են իդեալական պայմաններ՝ մարդկային միտքը սպանելու, մտածող մարդուն հասարակությունից կտրելու, նրան ինքնամփոփ միայնության դատապարտելու համար: Թե հատկապես ինչով է այդ ամենը պայմանավորված, երկար քննարկելի հարց է, որի մասին կարելի է գրել ու խոսել անվերջ՝ այդ ամենին որպես նպաստող գործոններ մատնանշելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ազդակները:

Քաղաքակիրթ աշխարհում, օրինակ, որին, ի դեպ, մենք անչափ շատ ենք սիրում հղում կատարել, երբ խոսում ենք մեր ներքին խնդիրների մասին, ճիշտ հակառակ պատկերն է տիրում. այստեղ մտավորականները կանգնած են հասարակության ամենաբարձր աստիճանին՝ վայելելով թե՛ հասարակության շրջանում համապատասխան հարգանք, թե՛ տիրապետելով բավարար ֆինանսական միջոցների՝ իրենց գնահատված զգալու համար:

Հայաստանում, մինչդեռ, 90-ականներից ի վեր գործնականում արվեց ու շարունակվում է ցայսօր արվել ամեն բան՝ ի չիք դարձնելու նրանց, ովքեր կարող էին հասարակության համար ինչ-որ իմաստով իդեալ հանդիսանալ, որոնց խոսքն անհերքելի հեղինակություն կարող է վայելել ժողովրդի շրջանում՝ խավարից լույս առաջնորդվելու ճանապարհին: Այս ամենը, իհարկե, բացառապես համահայաստանյան երևույթ համարել չի կարելի, քանի որ այն մեծամասամբ պայմանավորված էր նաև փլուզված կայսրության գործոնով, իսկ փլուզողներն էլ պետք է անեին ամեն բան՝ կործանումն անդառնալի դարձնելու համար: Եթե փորձենք մի փոքր նկարագրել այդ իմաստով Հայաստանում տիրող իրավիճակը, ինչպե՞ս կարելի կլինի այդ անել, ի՞նչ եք կարծում: Ամենասուր խնդիրներից մեկը, որ, ըստ մեզ, ներկայումս ծառացած է մեր երկրի առջև, հասարակություն-մտավորական կապի աղճատումն ու վերահսկումն է, ինչը պայմանավորված է քաղաքական իշխանությունների՝ հանրության շրջանում առանց այն էլ խաթարված սեփական հեղինակությանը ավելորդ հարված չհասցնելու բնազդային մղմամբ: Նրանք հրաշալիորեն գիտակցում են, որ մտավորականն այն պոտենցիալ կենտրոնը կարող է հանդիսանալ, որի շուրջը կհամախմբվեն բողոքավոր մարդիկ և ինքնակազմակերպման ճանապարհով կփորձեն երկրում քաղաքական իրավիճակ փոխել՝ դրանից բխող միանգամայն անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Իհարկե, արդարացի լինելու համար, պետք է խոստովանել, որ ներկայիս մտավորականը, ինչպես ասում են, այլևս նախկինը չէ. մտավորականներից շատերը կա՛մ առհասարակ հայրենիքում չեն, կա՛մ էլ այնպիսի սոցիալական վիճակում են հայտնվել, որ մտածել այլ բանի մասին, քան՝ հանապազօրյա հացի, ոչ մի կերպ չի կարող: Կան նաև այնպիսիք, որոնք, համաձայնե՛ք, շատ լավ էլ հարմարվել են ժամանակի կողմից թելադրված պայմաններին ու գոնե առերևույթ պահպանելով լոյալություն իշխանությունների ու նրանց կողմից վարվող քաղաքականության նկատմամբ՝ իրենց համար ստեղծել են բավական տաքուկ պայմաններ ու, պալատական մտավորականներին հատուկ վարքով, կարողանում են հաճոյանալ իրենց տերերին: Իհարկե, մենք կարող ենք դատապարտել նրանց, ասել, թե այդպիսիք հավատարիմ չեն իրենց վեհ կոչմանը, բայց դե պետք է հասկանանք, որ նրանց փոխարեն ուրիշ ոչ ոք չի կերակրելու սեփական ընտանիքները, ու այս արևի տակ գոյատևելու համար, ինչպես հասկանում եք, ապրուստի համապատասխան նյութական միջոցներ են անհրաժեշտ…

Թե երբ հայ մտավորականը դուրս կգա այն ստորացուցիչ վիճակից, որում երկար տարիներ է, ինչ հայտնվել է, մնում է միայն կռահել, քանի որ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, երկրում դեռևս նման միտումներ չեն նկատվում, դեռևս համապատասխան սոցիալական մակարդակ մեզ չի հաջողվել ապահովել, որպեսզի կարողանայինք հուսալ, թե գոնե առաջիկա տարիներին երկրում կարող է իրավիճակ փոխվել:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված