Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում 

Ո՞վ է, ի վերջո, այդ շան լակոտը

Վերլուծական

Ուղիղ մեկ տարի առաջ բոլորիս ցնցած Գյումրիի ողբերգական դեպքերի շունչը դեռևս շարունակում է թևածել Հայաստանում: Դա, անշուշտ, պայմանավորված է ոչ միայն այդ հրեշավոր հանցագործության մասշտաբներով, որը, համաձայնե՛ք, աննախադեպ էր, այլև այն բազմաթիվ անպատասխան մնացած հարցերով, որ առաջացրեց այդ հանցագործությունը մեզանում: Իսկ հարցերն այդ բազմաբնույթ են՝ միանգամայն բնականից մինչև անհավանականը: Մասնավորապես՝ նույնիսկ ողբերգությունից այսքան ժամանակ անց էլ այդպես էլ հանրությանն անհասկանալի է մնում՝ որն էր, վերջապես, այն հիմնական դրդապատճառը, որ ստիպեց Պերմյակովին՝ վերածվելու իսկական մարդակերի: Չնայած այն հանգամանքին, որ գործի նախաքննության ու բուն դատավարության ընթացքում հնչել են մի շարք վարկածներ՝ վերաբերող Պերմյակովի արարքի գաղափարական ինչ-ինչ հավանական հենքերին, համաձայնե՛ք, սակայն, որ դրանք այնքան էլ համոզիչ չեն հնչում: Նրան մե՛րթ հռչակում են հոգեկան հիվանդ, մե՛րթ սատանայապաշտ, մե՛րթ միանգամայն գիտակից անհատ, ով հստակ գիտակցում էր իր արարքի ամբողջ լրջությունը… Թե այս տարբերակներից որ մեկն է առավել հավանականը, հուսանք՝ կպարզենք գոնե դատավարության վերջում, երբ հրեշը կստանա իր արժանի պատիժը:

Կհամաձայնեք, կարծում եմ, որ ոչինչ պետական համակարգի թերություններն այնքան ակնհայտ չի դարձնում, որքան ճգնաժամային իրավիճակները, որոնք մի տեսակ յուրօրինակ քննության դեր են խաղում՝ պետության կայացվածությունն ու համակարգվածությունը ստուգելու համար. այս անմարդկային ողբերգությունը, ըստ մեզ, Հայաստանի համար վերածվեց հենց այդպիսի մի քննության, որը, սակայն մեր երկիրը չբռնեց. Գյումրիի ողբերգությունը հերթական դրսևորումն էր հայկական պետականության մի քանի կարևորագույն ինստիտուտների ոչ լիարժեքության, որոնք, ընդհանուր առմամբ, հանդիսացան պետական ինքնիշխանության առնվազն տկարության աղաղակող դրսևորում: Այն «ջրի երես» դուրս բերեց հատկապես պետական անվտանգության համակարգի տկարությունը, որը, փաստացի, պատրաստ չէր իրերի նման անկանխատեսելի ընթացքին այն պարագայում, երբ այդ համակարգի թիվ մեկ պարտականությունը, ինչպես գիտենք, երկրում հավանական բոլոր իրադարձությունների տարբեր սցենարներ մշակելն ու դրանց պատրաստ լինելն է: Պետք է նշենք նաև, որ հանցագործությունն այս իսկական փորձություն դարձավ նաև մեր դաշնակից ռուսների համար, որոնց պատկանող ռազմաբազայի ղեկավարության անուշադրության արդյունքում էլ հենց կատարվեց այս հանցագործությունը: Ինչպես պարզվեց հետագայում, առհասարակ Պերմյակովի զորակոչումն ինքն իրենով արդեն իսկ սխալ որոշման արդյունք էր. չնայած հոգեկան արտահայտված խնդիրներին՝ այս մարդուն, այնուամենայնիվ, Ռուսաստանում համարել են ծառայությանը միանգամայն պիտանի ու ուղարկել հայրենիքը պաշտպանելու: Ինչո՞ւ: Սա մի հարց է, որը լրջագույն մտրումների տեղիք պետք է տա նախևառաջ ռուսական իշխանություններին. նմանատիպ ներքին կարգ ու կանոնի պարագայում, որքան էլ կայացած ռազմական արդյունաբերություն էլ ունենաս, անհնար է բանակը համարել մինչև վերջ կայացած կառույց…

Ողբերգությունն այս սպառնում էր վերածվել նաև իսկական բաժանարարի հայ-ռուսական հարաբերություններում, ինչից հնարավոր եղավ խուսափել բացառապես հայկական կողմի հավասարակշռված դիրքորոշման շնորհիվ՝ չնայած այն հանգամանքին, որ հանցագործությանը հաջորդած օրերին Գյումրիի բնակչության շրջանում նկատվում էր ընդգծված հակառուսական տրամադրվածություն: Մի խոսքով՝ այս ոչնչությունը, որը չարժե անգամ այն օդին, որ շնչում է, մի այնպիսի իրարանցում առաջացրեց Հայաստանում, որի հետևանքները դեռևս երկար ժամանակ կզգացվեն մեզանում:

Մնում է միայն ևս մեկ անգամ հանգստություն մաղթել անմեղ զոհերի հոգիներին ու հուսալ, որ Հայաստանում այլևս նման ողբերգություններ չեն լինի, ու առանց այն էլ տառապած մեր ժողովուրդն այլևս ստիպված չի լինի զոհ գնալ ոմանց անփութությանն ու անտարբերությանը: Խաղաղություն ամենքիս:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավ
Ամենադիտված