Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Պետությո՛ւն, ո՞ւր ես

Վերլուծական

Համաձայնե՛ք, ժողովո՛ւրդ ջան, որ երբեմն շատ մեծ ջանքեր են պահանջվում, որ մարդն իրեն ինչ-որ կերպ զսպի ու վերջնականապես չհիասթափվի էս երկրից, չատի ինքն իրեն միայն այն բանի համար, որ ծնվել ու մեծացել է այստեղ: Բայց չեն թողնում, էլի՛, հո զոռով չի՞, մարդն իրա աջը քաշած ապրի, անպայման «բզբզում են», որ մարդն էլ, չդիմանալով այն վիճակին, որում նրան դնում են որոշ անբարեհույս տարրեր, վերցնի ու…

Խնդրեմ. լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի հանրապետական գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը և վերջինիս եղբայրները, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում համայնքում, պարզվում է՝ լուրջ խնդիրներ են ստեղծում 2013 թվականին զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի ընտանիքի համար, որն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Բանը հասել է այն աստիճանի, որ Ղուկասյանն ամեն տարի գրպանում է Հաղթանակի օրը ընտանիքին տրամադրվող դրամական օգնության զգալի մասը։ Իսկ գյուղապետի եղբայրն էլ հրաժարվում է Լյուքս Ստեփանյանի հիվանդ և հաշմանդամ մորը տրամադրել նրան հասանելիք անվճար դեղորայքը՝ չներկայացնելով որևէ հիմնավոր պատճառաբանություն, և նույն դեղորայքը վաճառում են նրան պատկանող դեղատանը։ Գյուղապետի եղբայրներից մյուսն էլ, ով ասֆալտի գործով է զբաղվում, գյուղի հեղեղատարի հունն է փոխել՝ պարզվում է. ջուրը ներկայումս հոսում է դեպի Լյուքս Ստեփանյանի գերեզման տանող ճանապարհի ասֆալտապատված մասով։

Էս ո՞ւր ենք հասել, ժողովո՛ւրդ, էս ի՞նչ ա կատարվում էս երկրում, մտածե՛ք մի պահ: Բացի նրանից, որ մարդու արժանապատվությունն են ոտնահարում, հալածում, հարստահարում ու զրկում, անում այն ամենն, ինչ խելքներին փչում է, մի բան էլ մեծ հաջողությամբ կարողանում են խուսափել պատասխանատվությունից: Այս վերջինը, համաձայնե՛ք, ավելի սարսափելի է, քան խնդրի մարդկային կողմը:

Պարզ է, որ նման վարքագիծ ցուցաբերողը չի կարող փայլել մարդկային վեհ հատկանիշներով, չի կարող ոչ միայն մի ողջ համայնքի համար օրինակ ծառայել, այլև՝անգամ սեփական ընտանիքի: Ո՞ւր եք պատկան մարմիններ, ո՞ւր եք, ինչո՞ւ է այս խնդիրը բարձրաձայնում մամուլը, այլ ոչ թե դուք: Ինչո՞ւ են անարձագանք մնում գյուղապետի ու նրա հարազատների ապօրինությունները: Կամ՝ մեկը չկա՝ հարցնի՝ լա՛վ, ի՞նչ եք ուզում էդ խեղճ մարդկանցից, ձեզ ի՞նչ են արել այդ հալածվածները, որ նման անմարդկային կերպով եք վարվում նրանց հետ: Ի՞նչ է նշանակում ծայրահեղ վիճակում գտնվողից խլել իրեն հասանելիք դեղերն ու դրանք վաճառել սեփական դեղատանը, ի՞նչ է նշանակում պղծել մարդու գերեզմանը, մեկը կա՞, որ բացատրի մեզ այս ամենը:

Կամ վերցնենք դրամական օգնության գրպանման մասին հաղորդագրությունը: Հետո էլ խոսում ենք մարզերը զարգացնելու մասի՞ն. խոսում ենք երկրում սոցիալական ծրագրեր իրականացնելո՞ւց. տեսնում ենք, թե ում գրպաններն են գնում պետական բյուջեի փողերը. գյուղապետերի՝ պարզվում է: Պատկերացնո՞ւմ եք ժողովո՛ւրդ, գյուղապետերի…

Եթե գյուղապետերն են նման հաջողությամբ պարարտանում հարկատուներիս փողերով, էլ նախարարներից կամ զանազան ռանգի չինովնիկներից էլ ի՞նչ խոսենք: Բայց խոստովանե՛ք, որ ոչ բոլորը կարող էին նման դաժանություն դրսևորել, նման անմարդկային վարք ցուցաբերել մարդկանց հանդեպ, որոնք գտնվում են նման ծայրահեղ սոցիալական պայմաններում, անմարդկային է…

Հուսանք՝ մամուլի կողմից բարձրաձայնված այս խնդիրը շուտափույթ կերպով իր լուծումը կգտնի, ու կդադարեն գազանաբարո հալածանքներն այս դժբախտ ընտանիքի նկատմամբ: Կսպասենք դեպքերի հետագա զարգացմանը:

Դ. Բ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված