Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ 

Մի՛ խաբեք ինքներդ ձեզ...

Վերլուծական

Երբ իշխանությունները փորձում էին ամեն կերպ «թոզ փչել» հանրության աչքերին ու համոզել բոլորիս, թե 2015-ը մենք փակում ենք թեկուզ չնչին, բայց, այնուամենայնիվ, տնտեսական որոշակի աճով, որպես փաստարկ, ի թիվս այլ ցուցանիշների, բերում էին այն փաստը, համաձայն որի՝ 2015թ-ի 11 ամսվա ընթացքում հայկական բանկերում ներդրված ավանդների ծավալներն աճել են ավելի քան 125 մլրդ դրամով:

Համաձայնե՛ք՝ վատ ցուցանիշ չէ, բայց պետք է ասենք, որ սույն ցուցանիշը շահարկողները հաճախ մոռանում էին նշել մեկ այլ կարևոր հանգամանք ևս. այդ ամենին զուգահեռ՝ բանկերը նվազեցրել են տրամադրված վարկերի ծավալը՝ 88 մլրդ դրամով, ինչը խոսում է բանկային համակարգում տեղ գտած որոշ անցանկալի զարգացումների մասին. բանկերը հայտնվել են ռիսկային գոտում: Ոմանք այն կարծիքին են, թե բանկերում ավանդների ծավալների մեծացումը կարող է վկայել այն մասին, որ հայաստանցիներս, հատկապես 2015-ին, սկսել ենք ավելի լավ ապրել, քան դա անում էինք, ասենք, 2014-ին, ինչը, իհարկե, խնդրին մակերեսորեն տիրապետելու արդյունք կարելի է համարել, քանի որ, համաձայնե՛ք, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ ոչ թե այն է, որ երկրում, առհասարակ, փող չկա, այլ այն, որ դրամական միջոցները գտնվում են խիստ սահմանափակ թվով մարդկանց ձեռքերում, ինչն ի սկզբանե բացառում է այնպիսի կարևորագույն երևույթ, ինչպիսին եկամուտների հավասարաչափ բաշխումն է, որը, համաձայնե՛ք, մեր պետությունն այդպես էլ չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել: Պարզ լեզվով ասած՝ այս ցուցանիշը կարող է խոսել ընդամենը մեկ բանի մասին. Հայաստանի հասարակության ներսում ընթանում է սոցիալական խիստ բևեռացում, ինչը նշանակում է, որ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները շարունակում են իրենց գահավիժումը դեպի սոցիալական անդունդ: Խնդրում եմ, ասե՛ք, թե միջին վիճակագրական քաղաքացու համար մի՞թե միևնույնը չէ, թե, ասենք, իր հարուստ հարևանն այս անգամ որքան փող է գցելու բանկ այն պարագայում, երբ նույն այդ միջին վիճակագրական հայը մի կերպ է կարողանում կերակրել սեփական ընտանիքը: 

Մի կարևոր հանգամանք ևս կցանկանայինք ընդգծել, որն աչքաթող չեն անում նաև որոշ տնտեսագետներ: Այս ամենը կարող է վկայել այն բանի մասին նաև, որ մեր շատ ունևոր քաղաքացիներ, իրենց դրամական միջոցները գցելով զանազան բանկեր, փաստացի անվստահություն են հայտնում պատասխանատուների կողմից հնչեցվող այն հավաստիացումներին, թե պետությունն անում է ամեն բան՝ բարելավելու բիզնես մթնոլորտը Հայաստանում. համաձայնե՛ք, որ ձեռքի տակ եղած ազատ դրամական միջոցները տնօրինելու լավագույն ճանապարհը ոչ թե դրանք, պայմանական ասած, սառեցնելն է զանազան դրամատներում, այլ գործի մեջ դնելը, դրանք շրջանառելը, ինչը մի քանի անգամ ավելի շահեկան կարող է լինել, քան բանկային չնչին տոկոսների ստացումը:

Այնպես որ՝ խորհուրդ կտայինք մեր գլուխգովաններին՝ նախքան դատարկ տեղը պարծենալն ու տնտեսության չեղած առաջընթացն իբր մատնանշող կասկածելի ցուցանիշներ հրապարակելը, ձեռքերը դնեին իրենց խղճին ու հարց տային իրենք իրենց՝ լա՛վ, ո՞ւմ ենք խաբում, մի՞թե ոչ ինքներս մեզ ու եթե, այնուամենայնիվ, ստում ենք, ապա ինչի՞ն ենք ցանկանում դրանով հասնել: Չնայած ձեզանից ոմանք հիմա կարող են ասել՝ ո՞ւր է նրանց խիղճ, որ մի հատ էլ ձեռքերը դնեն վրան… Միանգամայն ճիշտ հարցադրում է, այնպես չէ՞:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնին
Ամենադիտված