Հայաստանը ողջունում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը. ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասված է.
«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին