ԱՄՆ-ն Իրանի կառուցողական մոտեցումն է ակնկալում տարածաշրջանի խնդիրների լուծման գործում. Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ-ն Իրանի կառուցողական մոտեցումն է ակնկալում տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործընթացում: Ինչպես հունվարի 17-ին կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, Թեհրանը դա կարող է ցուցադրել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սիրիայի իրադրության շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվում են էական տարաձայնություններ: Մեր կարծիքով՝ տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման համար կոնստրուկտիվորեն աշխատելու Իրանի ցանկության ստուգումը կդառնա ժամանակի ընթացքում այն բանը հասկանալու ընդունակությունը, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը չի հաջողվի ավարտել, քանի դեռ իշխանության գլուխ է Բաշար Ասադը»,- ասել է նա:
«Եթե Իրանը կարողանա գործել կենստրուկտիվորեն, ապա դա դրականորեն կազդի տարբեր հարցերի լուծման գործընթացի վրա: Եթե ոչ՝ մենք կշարունակենք խստացնել մեր պատժամիջոցները»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ միջուկային գործարքի իրագործմանը նվիրված հատուկ ուղերձի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի քաղաքականությունը Թեհրանի այն գործողությունների դեմ, որոնք անհանգստացնում են Վաշինգտոնին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող ակտիվությանը» և բալիստիկ հրթիռների մշակմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)