Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ 

Այլ կերպ չէր էլ կարող լինել…

Վերլուծական

Ժողովո՛ւրդ ջան, կասե՞ք, թե ձեզանից քանիսն են վերջին 6 ամսվա ընթացքում լիարժեք բժշկական հետազոտություն անցել: Վստահ եմ՝ շատերը նույնիսկ վերջին մի քանի տարում չեն գնացել հետազոտվելու, իսկ գիտե՞ք` ինչու, որովհետև շատերի ֆինանսական հնարավորությունները չեն ներում՝ անելու այդ, մինչդեռ զարգացած հասարակություններում, օրինակ, արդեն վաղուց հանրային էթիկայի մի մասնիկ է դարձել սեփական առողջության մասին ինչպես հարկն է հոգ տանելը, քանի որ այնտեղ մարդիկ առաջնորդվում են «լավագույն բուժումը կանխարգելումն է» հայտնի սկզբունքով: Չէ՛, այնպես չէ, որ մենք՝ հայերս, այնքան հետամնաց ենք, որ չենք հասկանում այդ ասույթի արժեքն ու ճշմարտացիությունը, պարզապես ստացվել է այնպես, որ, ի տարբերություն նույն այդ զարգացածների, մեր ժողովուրդը գտնվում է անհամեմատ ավելի ցածր սոցիալական մակարդակի վրա, ինչով էլ հենց հիմնականում պայմանավորված է մեր՝ արդեն իսկ ծայրահեղության հասած «անձնուրացությունը». Հայաստանում հոժար կամքով բժշկի դիմելը վաղուց շատերիս համար դարձել է անիրական մի բան, քանի որ բավական է՝ ոտքդ դիպչի հիվանդանոցի շեմին, սկսվում է կլիենտից փող քերելու գործընթացը: Իսկ փողը, ինչպես հասկանում եք, քերվում է միանգամայն տարբեր մեթոդներով՝ սկսած, այսպես ասած, «չլոցիից», երբ մի մասնագետը միանգամայն անհասկանալի պատճառաբանությամբ հիվանդին ուղղորդում է մեկ այլ մասնագետի մոտ, որը, հանկարծ պարզվում է՝ այնքան էլ կապ չուներ տվյալ հիվանդին հուզող խնդիրների հետ, մինչև բժշկի կողմից հիվանդին ծանոթի դեղատուն ուղղորդելը՝ այս կամ այն դեղը գնելու: Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե, ասենք, նույն «Ասկոֆենը», որը վաճառվում է բժշկի կողմից գովազդվող դեղատանը, մի քանի անգամ ավելի արագ ու էֆեկտիվ է ներգործելու, քան՝ մյուս դեղատներում վաճառվողները. այս ամենից ակնհայտ է դառնում բժշկի ու տվյալ դեղատան տիրոջ միջև ձեռք բերված գաղտնի համաձայնությունը՝ «լևի» փող կպցնելու ուղղությամբ:

Դե իսկ որոշ բժիշկների մասնագիտական ցածր որակների մասին խոսելը, կարծում ենք, ի սկզբանե ավելորդ է. համաձայնե՛ք, որ մեր իրականության մեջ բարձրակարգ մասնագետների պակասն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ իրեն զգալ է տալիս:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ներկայումս մատների վրա կարելի է հաշվել այն՝ իսկապես բարձրակարգ մասնագետներին, որոնք գոնե 90%-անոց արդյունք են ցույց տալիս իրենց բժշկական պրակտիկայում: Հայաստանում բժիշկների հիմնական մասը (մանավանդ պոլիկլինիկաներում), ցավոք, միջին կամ ցածր ունակություններ ունեցող մասնագետներ են, որոնց՝ սեփական աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, շատ հաճախ, այնքան անլուրջ է, որ կարծես նրանց այցելուները ոչ թե մարդիկ են, այլ անասուններ… «Կարևորը՝ փող դուրս գա, թքա՛ծ, թե հետո ինչ կլինի» սկզբունքը, ցավոք, գործուն է ոչ միայն, ասենք «խադավիկների» շրջանում, այլև՝ շատ բժիշկների. վերջիններս, երևում է, մոռանում են, որ մարդը ժեշտ չէ, և ամեն մի սխալ քայլը կարող է կյանք արժենալ: Ա՛յ այսպիսի տխուր բաներ, ժողովո՛ւրդ ջան…

Բայց եկե՛ք արդարացի լինենք ու ինքներս մեզ խոստովանենք, որ չնչին աշխատավարձ ստացող մեր բժիշկներից պահանջել ավելին, պարզապես անիրատեսական կլիներ: Մարդիկ, ինչպես ասում են, համապատասխան ստիմուլ չունեն՝ առավել կատարելագործվելու, դառնալու շատ ավելի հոգատար՝ սեփական հիվանդների նկատմամբ և այլն, և այլն… Համաձայնե՛ք, որ չի կարող հազարների առողջության համար պատասխանատու մարդուն ավելի քիչ վարձատրվել, քան՝ հասարակության համար ոչ այնքան կարևոր աշխատանք կատարողը: Բայց դե ի՞նչ արած, մի՛ մոռացեք, որ մենք գտնվում ենք Հայաստանում, ուր նույնիսկ ամենաանտրամաբանական բաները վաղուց արդեն դարձել են մեր առօրյայի անբաժան մասնիկը:

Թե վերջապես երբ կկարգավորվեն Հայաստանի առողջապահական համակարգում երկար տարիներով կուտակված ու անլուծելի թվացող խնդիրները, մնում է միայն կռահել. չնայած շատ նախարարներ են եկել ու գնացել, սակայն համակարգի խնդիրները մնացել են նույնն ու այդպես էլ լուծում չեն ստացել: Մի կողմից էլ՝ պետք է բոլորիս պարզ լինի, որ դիտարկել առողջապահության համակարգը՝ անջատ ընդհանուր պետական համակարգից, սխալ կլիներ, քանի որ, եթե ուշադրություն դարձրեցիք, մեր կողմից թվարկված խնդիրները, այս կամ այն մուտացված տարբերակով, առկա են գրեթե մյուս բոլոր ոլորտներում, ու առողջապահության համակարգը, ցավոք, չի կարող էապես տարբերվել դրանցից. երկրի կառավարման տրամաբանությունն է պետք փոխել, այլ ոչ թե առանձին անձերի…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնին
Ամենադիտված