«Արարատը» կխաղա Գրիգորյանի և Սարկիսովի թիմերի դեմ
Սպորտ
Հունվարի 25-ից փետրվարի 5-ը, Սոչիում կայանալիք հավաքի ընթացքում «Արարատը» նախատեսում է անցկացնել 4 ստուգողական հանդիպում:
Հունվարի 26-ին մեր թիմը Սոչիում կհանդիպի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային», որը գլխավորում է հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ մեկ օր անց «Արարատն» Աբխազիայում կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաև՝ հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանը:
Եվս երկու ստուգողական հանդիպումների շուրջ բանակցություններ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու