«Նոր ալիք» երգի փառատոնը սեպտեմբերի 3-9-ը կկայանա Սոչիում
Այլ
Փոփ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» փառատոնն այս տարի կրկին կկայանա Սոչիում. այն կանցկացվի սեպտեմբերի 3-9-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին լրագրողներին հայտնել Է Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովը:
«Նոր ալիքի» կազմակերպիչները հաստատել են, որ հերթական փառոտոնը կրկին տեղի Է ունենալու Սոչիում: Այս անգամ ժամկետ Է սահմանված սեպտեմբերի 3-ից մինչեւ 9-ը»,-պատմել Է Պախոմովը:
Յուրմալայից Սոչի տեղափոխելուց հետո «Նոր ալիք» առաջին փառատոնը Սոչիում անցկացվել Է 2015 թվականի հոկտեմբերի 2-11-ին: «Այդ որոշումը կապված Է այն բանի հետ, որ հոկտեմբերին եղանակը փոքր-ինչ ցուրտ Է: Մասնակիցներից եւ հանդիսատեսներից շատերը գալիս են այստեղ՝ հիանալու մեր գեղեցկություններով. բայց երբ ցուրտ Է լինում, նրանք իրենց հարմարավետ չեն զգում»,-պարզաբանել Է Սոչիի քաղաքագլուխը:
«Նոր ալիք» մրցույթը 2002-ից մինչեւ 2014 թվականն անցկացվել Է Յուրմալայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար