Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 

Պատրաստվե՛ք վատագույնին

Վերլուծական

Այն, որ 2016-ն աշխարհի համար հեշտ տարի չի լինելու, կռահում էին շատերը, բայց որ բանը կհասներ նրան, որ մի շարք երկրների տնտեսություններ արդեն իսկ տարեսկզբին կհայտնվեին գրեթե ոչնչացման եզրին, ոչ ոք չէր կարող ենթադրել: Համաձայնե՛ք, որ նավթի համաշխարհային գների աննախադեպ անկումն իր սև գործը, այնուամենայնիվ, անում է, ու որքան էլ այս կամ այն երկրի քաղաքական ղեկավարությունը փորձի իր խոսքի տոնայնությունն այնպես կառուցել, որ սեփական հայրենակիցների շրջանում խուճապ չառաջացնի, բոլորին էլ հասկանալի է, որ դատարկ խոսքերը շուտով կսպառեն իրենց պիտանելիության լիմիտն, ու մարդիկ ստիպված կլինեն ուղիղ նայել իրականության աչքերին՝ անկախ դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից. նավթ արտահանող երկրների մեծամասնությունը ներկայումս սպասում է տնտեսական վատագույն սցենարի իրականացմանը:

Իսկ այդ երկրների առաջին շարքերում, ցավոք, հայտնվել է նաև Ռուսաստանը, ում տնտեսությունը թեպետ 100%-անոց կախվածության մեջ չէ նավթի արտահանումից, սակայն այս երկրի պետական բյուջեի մեծամասնությունը ձևավորվում է հենց էներգակիրների առուծախից: Որոշ փորձագիտական գնահատականների համաձայն, օրինակ, նավթի 1 բարելի՝ $25 գնի դեպքում, եթե Ռուսաստանի կառավարությունը պահպանի բյուջետային ծախսերի ծավալը և լրացուցիչ եկամուտներ չներգրավի, բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ-ի 7.5%-ը (նախատեսված 3%-ի փոխարեն)։ Սա նշանակում է, որ այս երկրի տնտեսությանը սպասում են ոչ այնքան լավ ժամանակներ, իսկ երբ աչքի տակ ես առնում անցյալի դասերը՝ կապված 80-ականներին Սաուդյան Արաբիայի կողմից վարված նավթային քաղաքականության հետ, որի արդյունքում փլուզվեց խորհրդային տնտեսությունը, հասկանում ես, որ եթե նավթի համաշխարհային գները մոտ ապագայում չաճեն, ապա վատ է լինելու ոչ միայն ռուսների, այլև մեզ՝ հայերիս համար, քանի որ աշխարհի քարտեզի վրա դժվար կարելի կլինի գտնել ևս մի երկիր, ում տնտեսությունն այնքան մեծ կախվածություն ունենա երկրորդ երկրից, որքան ունենք մենք՝ Ռուսաստանից:

Շատ է խոսվել այն մասին, թե ռուսական տնտեսությունում առկա ներկայիս ճգնաժամն ինչպիսի վատագույն ազդեցություն է գործել հայկականի վրա. նախ՝ Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումները հունվար-նոյեմբերին կրճատվել էին ավելի քան կես մլրդ ԱՄՆ դոլարով, երկնիշ թվով կրճատվել էր ՀՀ-ՌԴ արտաքին առևտրաշրջանառությունը, ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները նույնպես անկում էին ապրել։ Սակայն հաշվի առնելով 2016-ի տնտեսական միտումները՝ հասկանում ես, որ 2015-ը կարող է երանելի տարի լինել մեզ համար՝ ի համեմատություն այս տարվա տնտեսական ցուցանիշների: Որոշ տնտեսագետներ ու հեղինակավոր մասնագետներ, նկարագրելու համար ՌԴ-ից Հայաստանի տնտեսության ունեցած կախումը, բերում են շատ կոնկրետ թվեր. Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1% անկումը, ըստ նրանց, Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6%-ով:

Պարզվում է՝ այստեղ խնդիրը միայն այս երկրից Հայաստան փոխանցվող տրանսվերտների ծավալի նվազումը չէ. կան նաև մի շարք այլ հանգամանքներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում Հայաստանի վրա՝ սկսած ՌԴ հասարակության գնողունակության անկումից, որը, ինքնըստինքյան, սահմանափակում է այս երկրում մեր ապրանքների սպառման ծավալները, մինչև ՌԴ կառավարության կողմից հավանական արտակարգ տնտեսական ռեժիմ մտցնելը: Բայց Հայաստանի տնտեսության հիվանդագին բնույթը ոչ մի պարագայում այնքան վառ չի արտահայտվում, որքան այն հարցում, թե արդյոք լա՞վ է, երբ ՌԴ-ից այստեղ են փոխանցվում հսկայական ծավալների տրանսֆերտներ: Ըստ տրամաբանության՝ պետք է որ լավ լինի. ինչպե՞ս կարող է շատ փողը վատ լինել: Բայց արի ու տես, որ պարզվում է՝ լավ էլ կարող է, երբ խոսքը գնում է Հայաստանի նման երկրի մասին, ուր շատ բաներ, կարծես, գլխիվայր են շրջված ու դուրս են համամարդկային առողջ տրամաբանությունից. պետք չէ մոռանալ, որ, ասենք, 2000-ականներին մենք բողոքում էինք տրանսֆերտների շեշտակի աճից, որի պատճառով դրամն արժևորվում էր և վնասում տեղի արտադրողներին։ Այսինքն՝ մեր տնտեսության համար և՛ տրանսֆերտների աճն է վնաս, և՛ նվազումը։

Ստեղծված անհեթեթ իրավիճակից ելքը մեկն է լոկ. հարկավոր է ամեն ջանք գործադրել՝ հայաստանյան տնտեսությունը գոնե որոշ չափով Ռուսաստանի տնտեսությունից նվազեցնելու համար: Այդ գործը գլուխ բերելու համար, օրինակ, որոշ տնտեսագետներ կոչ են անում կառավարությանն առավելագույնս օգտագործել տնտեսական աճի և զարգացման առկա ներքին ռեսուրսները, Սփյուռքի ֆինանսական հնարավորությունները: Բայց նույնիսկ այս պարագայում մենք չեն կարող աչք տալ մեծ սփյուռք ունեցող որոշ երկրներին. Հայաստանը ներկայումս հայտնվել է այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ակնկալել, թե որևէ մեկը մեզ թույլ կտա լիարժեքորեն օգտագործել, ասենք, սփյուռքի ֆինանսական ներուժը (խոսքը, առաջին հերթին, Արևմուտքում սփռված հայերի մասին է), կնշանակեր ոչինչ չհասկանալ մեծ քաղաքականությունից… Այնպես որ՝ պետք է խոստովանենք՝ հայտնվել ենք իսկական «տուպիկի» մեջ, որից ելք գտնելը հեշտ գործ չի լինելու, մանավանդ երբ այդ ելք փնտրողներն էլ առանձնապես չեն փայլում ունեցած կամ չունեցած հնարամտությամբ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումը
Ամենադիտված