Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Մտահոգիչ ասեկոսեներ

Վերլուծական

Հետաքրքիր է՝ դուք երբևէ հանդիպե՞լ եք այնպիսի ստատիստիկ տվյալների, որոնք մոտավոր տվյալներ են հաղորդում, թե, օրինակ, Հայաստանի միրգ-բանջարեղենի շուկայում վաճառվող ապրանքի քանի տոկոսն է կազմում հայ գյուղացու արդար ձեռքով աճեցրած պտուղ-բանջարեղենը: Նմանատիպ ուսումնասիրություններ, ցավոք, մեզ մոտ կարծես չեն անցկացվում, ու այդպես էլ անհասկանալի է մնում, թե, ասենք, ես ինչո՞ւ պետք է ճաշակեմ ոչ թե Արարատյան դաշտում հատուկ խնամքով աճեցված արևահամ լոլիկը, այլ տաճկաստաններում կամ եսիմ ինչ ջհանդամի գյոռում աճեցրած անհասկանալի գենետիկայով պոմիդորը…

Մեկը կա՞, որ կարողանա նորմալ բացատրություն տալ մեզ, թե Թուրքիայից բերված լոլիկի առավելությունը մերինի նկատմամբ հատկապես որն է: Հետո էլ օր ու գիշեր խոսում ենք Հայաստանը զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկիր դարձնելու մասին, հայ գյուղացուն աջակցելու, որ կարողանա իր մշակածը իրացնել: Է՛, ինչպե՞ս իրացնի, երբ իր փոխարեն թուրքն է այստեղ ինքն իրեն հաջողությամբ իրացնում… Ահավասիկ վրդովմունք ապրելու ևս մեկ առիթ, որ կցանկանայինք ձեր ուշադրությանը ներկայացնել. մամուլում տեղեկություններ են տարածվել, որ անցած տարվա դեկտեմբերից սկսած՝ Հայաստան է ներկրվել զգալի քանակությամբ թուրքական լոլիկ:

Նման տեղեկություններով լրագրողների հետ կիսվել են միջին ջերմոցատերերը, ովքեր իրենց խոսքում միանշանակ համոզմունք են հայտնել, որ, որքան էլ տարօրինակ հնչի, սահմանին այդ լոլիկի ներկրումը չի ձևակերպվել: Ասել կուզի, թե մաքսազերծելիս լոլիկը ներկայացվել է այլ մթերքի անվամբ կամ առհասարակ չի էլ արձանագրվել և մաքսազերծվել:

Չնայած կոնկրետ ծավալների մասին որևէ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում, բայց նշվում է, որ թուրքական լոլիկի ներկրումը Հայաստանի Հանրապետություն հետզհետե աճում է: Ստեղծված անհեթեթ իրավիճակը բացատրվում է իբր նրանով, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի կիրառած տնտեսական պատժամիջոցների արդյունքում արգելված թուրքական բանջարեղենն էժանացված գներով հայտնվել է տարբեր շուկաներում, այդ թվում՝ նաև հարավկովկասյան երկրներում: Համեմատաբար էժան գինը թույլ է տալիս թուրքական լոլիկին մրցակցել տեղական արտադրանքի հետ: Չնայած թուրքական լոլիկը Հայաստան ներկրելու իրավական ոչ մի խոչընդոտ փաստացի գոյություն չունի, սակայն գործարարների միջև ձեռք բերված ներքին համաձայնությամբ պայմանավորված՝ վերջին տարիներին Հայաստան թուրքական լոլիկի ներկրումներ չէին իրականացվում: Ստացվում է, որ եթե ջերմոցատերերի ունեցած տեղեկատվությունները համապատասխանում են իրականությանը, ապա կարելի է ենթադրել, որ որոշ ներկրողներ, այնուամենայնիվ, խախտել են այդ պայմանավորվածությունը:

Աշխարհի շատ երկրներ, հավանաբար տեղյակ եք, որ վաղուց համապատասխան կերպով, հատուկ այդ նպատակի համար ստեղծված տնտեսական գործիքակազմերով ամեն կերպ պաշտպանում են իրենց ներքին արտադրողներին ներմուծողների ագրեսիայից՝ հստակ լիմիտ սահմանելով այս կամ այն ներմուծվող ապրանքատեսակի նկատմամբ. ասենք՝ տեղական շուկայում ոչ տեղական արտադրության կարագի մասնաբաժինը չպետք է գերազանցի շուկայում առաջարկվող այդ սննդամթերքի ընդհանուր ծավալի 30%-ը: Մեզ պարզապես հետաքրքիր է՝ կա՞ն արդյոք Հայաստանում սահմանված կոնկրետ լիմիտներ որևէ ներմուծվող ապրանքատեսակի նկատմամբ՝ պաշտպանելու նույն ապրանքն այստեղ արտադրող, աշխատատեղեր ստեղծող ու բյուջե լցնող հայ ձեռնարկատիրոջը, թե՞ այս ոլորտն էլ, մի շարք այլ ոլորտների նման, բարձիթողի վիճակում է գտնվում: Համաձայնե՛ք, որ մանավանդ հայ գյուղացին, որն այդպես էլ ոչ մի կերպ չի կարողանում դուրս պրծնել աղքատության ու հավերժ թվացող կարիքի ճիրաններից, ինչպես ոչ ոք, զգում է պետության աջակցության ու հովանավորության կարիքը,առանց որի գոյատևել մեր բռի կապիտալիզմով համակված երկրում ոչ միայն նա, այլև նույնիսկ ամենաճարպիկ գործարարը չի կարող:

Մնում է պարզապես հուսալ, որ բարձրաձայնված այս խնդիրը կարժանանա ոլորտի պատասխանատուների ուշադրությանն, ու տեղեկությունը ճշտելուց հետո, եթե այն համապատասխանի իրականությանը, կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ օտարածին ապրանքը դուրս մղելու հայկական շուկայից՝ փոխարենն առաջարկելով մերը՝ հայկականը:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված