Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը 

«Ժամանակ». Դանակը ոսկորին դեռ չի հասել

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանին էժան գազ չի առաջարկում, քան Ռուսաստանը: Զախարյանը հայտարարել է, որ Իրանի հետ էժան գազի վերաբերյալ բանակցություն Հայաստանը չի վարում, բայց գիտի, որ Իրանը որեւէ երկրի 165 դոլարից ավելի էժան գազ չի մատակարարում:

Սա չափազանց իմաստուն հայտարարություն է: Այսինքն՝ եթե Իրանը որեւէ երկրի 165 դոլարից ավելի էժան գազ չի մատակարարում, ուրեմն Հայաստանին էլ չի մատակարարի: Սա մոտավորապես իմպոտենտության մասին հայտնի անեկդոտի տրամաբանությունն է. եթե՝ ապա: Մինչդեռ Հայաստանում Իրանի դեսպանը դեռեւս 2013 թվականին հայտարարել է, որ գազը մի երկրի համար կարող է լինել 400, մյուսի համար՝ 100 դոլար, ամեն ինչ կախված է բանակցությունից:

Հայաստանը, փաստորեն, ի տարբերություն Իրանի, համենայնդեպս՝ Երվանդ Զախարյանի տրամաբանությամբ, ոչ թե գազի գինն է բանակցությամբ պայմանավորում, այլ բանակցությունն է պայմանավորում գազի գնով: Սթափ դատողությունն, իհարկե, ենթադրում է, որ գինն է որոշվում բանակցությունների արդյունքում, և Իրանի դեսպանը երկու տարի առաջ Հայաստանում հայտարարել է հենց այդ մասին՝ եկեք բանակցենք, թե ինչ գնով գազ մատակարարվի Հայաստան: Եվ հստակ ակնարկ է արվել, որ Իրանը պատրաստ է տրամադրել ռուսականի համեմատ մրցունակ գին:

Սակայն հենց այստեղ է հարցերի հարցը՝ Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից, համենայնդեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ դանակն, այսպես ասած, չի հասել ոսկորին:

Սակայն այստեղ կարծես թե տեղի են ունենում ուշագրավ զարգացումներ: Արդեն մի քանի շաբաթ է՝ գազամատակարարման շուրջ բանակցում են Վրաստանն ու Ռուսաստանը, որի շրջանակում նրանք շոշափում են նաև Հայաստան գազի մատակարարման հարցը:

Ըստ վրացական պաշտոնյաների՝ ռուսաստանյան «Գազպրոմը» պայման է դնում, որ Վրաստանը պետք է Հայաստան գազի տրանզիտի դիմաց արդեն ոչ թե գազ, այլ գումար ստանա: Վրաստանը կարծես թե դժգոհ է: Այս դրվագը, իհարկե, ընդհանուր ռուս-վրացական բանակցությունների մաս է, սակայն այստեղ ահա պայմանավորվածության բացակայությունը կարող է դանակը հասցնել ոսկորին և արգելակել Վրաստանի տարածքով գազի մատակարարումը Հայաստան: Եվ ինչ պետք է լինի այս դեպքում:

Այս դեպքում, փաստորեն, դանակը ոսկորին հասնելուց հետո Հայաստանը՝ ուզած-չուզած, պետք է բանակցի Իրանի հետ: Բայց եթե, իհարկե, Հայաստանը բանակցի, ոչ թե «Գազպրոմը»: Այսինքն՝ ըստ էության, նույնիսկ այս տեսանկյունից դանակը ոսկորին հասնելու դեպքում Հայաստանը կարող է չհասնել Իրանին: Իսկ եթե «Գազպրոմը» բանակցի, ապա այստեղ առաջնայինը լինելու է ոչ թե Հայաստանի շահը, այլ «Գազպրոմի» կոմերցիոն շահը: Եվ տվյալ պարագայում բանակցությունները բոլոր դեպքերում արդեն չեն լինի այն տրամաբանությամբ, ինչի մասին հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպանը, որովհետև այդ հայտարարությունը իր մեջ առաջին հերթին պարունակում էր քաղաքական անկախության և ինքնիշխանության ակնարկ, որը Հայաստանի իշխանությունը մատնեց անտարբերության՝ դրան պատասխանելով «Գազպրոմի» հետ մինչև 2043 թվականի հաշվարկով կնքված խայտառակ պայմանագրով:

Ահա այս տեսանկյունից, մեծ հաշվով, գազի գինը մի հարց է, իսկ դրա ձեռք բերման մեխանիզմները՝ բոլորովին այլ: Այսինքն՝ ինչքան էլ տարօրինակ թվա, այնուհանդերձ, կան իրավիճակներ, երբ առավել նախընտրելի է քաղաքական ինքնուրույնությամբ և ինքնիշխանությամբ ձեռք բերված համեմատաբար ավելի թանկ գազը, քան պարտադրված էժանը, որը մեծ հաշվով դառնում է ընդամենը պետությանը նետված «ողորմություն» կամ էլ «ինքնիշխանության» գին:

Ըստ էության, առկա իրադրությունում, խոսքն այն մասին է, որ Հայաստանն ընդամենը Ռուսաստանին առաջարկում է ավելի բարձր վճարել՝ գազն էժանացնելու տեսքով, Հայաստանի ինքնիշխանությունը վերցրած լինելու դիմաց: Հայաստանի էներգետիկայի նախարարը ըստ էության հայտարարել է հենց այդ մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ
Ամենադիտված