ԱՄՆ Կրթության նախարարությունը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ
ԱՄՆ
ԱՄՆ Կրթության նախարարությունը սոցիալական ցանցերից հեռացրել է մի գրառում այն բանից հետո, երբ օգտատերերը հայտնաբերել են, որ այն պարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի և Ադոլֆ Հիտլերի նմանության հնարավոր ակնարկ: Newsweek-ը հաղորդել է, որ տեսանյութում ներառված է 2017 թվականի «Ամենամութ ժամը» ֆիլմի մի հատված, որտեղ Ուինսթոն Չերչիլը խոսում է Հիտլերի և նացիստական Գերմանիայի մասին:
Տեսանյութը հրապարակվել է նախարարության պաշտոնական TikTok էջում: Չերչիլի՝ «Դուք չեք կարող վագրի հետ համաձայնության գալ, երբ ձեր գլուխը նրա բերանում է» տողից հետո այն ներառում էր Թրամփի լուսանկարների ընտրանի՝ «Ոչ ոք դա մեզանից լավ չի անում» մակագրությամբ և վագրի էմոջիով:
Օգտատերերը նշել են, որ ֆիլմի համատեքստում այս տեսարանում «վագրը» հղում է Հիտլերին: Հետագայում գրառումը ջնջվել է, և դրա կադրերը սկսել են շրջանառվել սոցիալական ցանցերում:


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ