Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Ապրելու իրավունքը՝ վտանգված

Վերլուծական

Երբ Հայաստանում սկսեց մոլեգնել տխրահռչակ H1N1-ը՝ «խոզի գրիպը», երկրի առողջապահության պատասխանատուները, ինչ-որ տեղ միգուցե նաև ձգտելով սեփական անձերը յուրատեսակ փիառի ենթարկել, սկսեցին ի լուր բոլորի հայտարարել, թե սույն գրիպի տեսակով վարակվածների ողջ բուժումն ու ռեաբիլիտացիան՝ հիվանդի վերականգնումը, դարձել է միանգամայն անվճար, ու պետությունը փորձելու է բացառապես սեփական փողերի հաշվին առողջացնել մեր հիվանդ համաքաղաքացիներին: Նշենք,որ պետության կողմից այս բացառիկ առատաձեռնությունը սահմանված էր միայն կարճ ժամկետի համար՝ հունվարի 1-20-ն ընկած ժամանակահատվածի, որից հետո «խոզագրիպով» հիվանդները, պարզվում է, պարտավորվում էին բացառապես սեփական միջոցների հաշվին բուժվել:

Հրաշալի է, այնպես չէ՞: Ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ ում բախտը, եթե հանկարծ չբերի ու վարակվի այդ՝ կյանքի համար խիստ վտանգավոր վարակով, այլևս ուզած-չուզած ստիպված է լինելու դիմել սեփական գրպանի պարունակությանը, նույնիսկ այն պարագայում, երբ նա պարզապես ի վիճակի չէ անելու այդ՝ փող չունենալու միանգամայն բանալ պատճառով: Մ՞իթե սրանով պետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Առողջապահության նախարարությունը, ձեռքերը լվանում է այս ամենից ու մի կողմ քաշվում:

Իհարկե, սույն ոլորտը համակարգողները բերում են այն պատճառաբանությունը, թե այլևս անցյալում է մնացել H1N1-ի այն տարածվածությունը, որ կար ամսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, և, հետևաբար, ամսի 20-ից սկսած՝ մեր պետությունն այլևս պարտավոր չէ «քամուն տալ» սեփական նյութական միջոցները: Իսկ որ սեփական քաղաքացիների վրա փող ծախսելը մեր մի շարք պաշտոնյաների համար նույնացվում է «փողը ջուրը գցելու» արատավոր պրակտիկայի հետ, պարզ է դառնում այն վերաբերմունքից, որ ցուցաբերվում է անվճարունակ հիվանդ քաղաքացիների նկատմամբ. նրանց, բուժվելուց հետո, փաստացի չեն դուրս գրում հիվանդանոցներից՝պարտադրելով բերել և մուծել պահանջվող գումարը …

Ստեղծված անելանելի վիճակից ինչ-որ ելք գտնելու հույսով՝ մի շարք քաղաքացիներ, փորձելով վերականգնել Հայաստանում այլևս «քոռ կոպեկի» արժեք չունեցող ապրելու՝ իրենց բնատուր իրավունքը, դիմում են զանազան խմբագրություններ՝ հույսով, որ սույն խնդիրը վերջապես կբարձրաձայնվի, ու իրենք այլևս ստիպված չեն լինի տասնյակ հազարավոր դրամներ ծախսել՝ իրացնելու համար ապրելու իրավունքը. Հայաստանում խոզագրիպից բուժվելն արժե ուղիղ 170000 դրամ, ինչը, համաձայնե՛ք, մեր շատ ու շատ քաղաքացիների համար բավական զգալի գումար է կազմում, և ամեն մեկը չէ, որ այսօր ընդունակ է միանվագ կերպով հիվանդանոցին վճարել նման գումար: Ուրեմն՝ ի՞նչ է մնում, մի՞թե մեռնելը միայն, թե՞, այնուամենայնիվ, փորձել պայքարել սեփական իրավունքների համար ու հասնել նրան, որ միանգամայն անվճար հիմունքներով տրամադրվի այդ բուժումը՝ առանց որի մարդն ուղղակի կմեռնի: Հետո էլ զարմանում էինք, թե ինչու երկրով մեկ համաճարակ չէր հայտարարվում. մարդիկ «խնայողաբար» էին մոտենում պետական բյուջեի փողերին, թե չէ պատկերացնո՞ւմ եք՝ հայտարարեին համաճարակի մասին, ի՞նչ էր լինելու այդ դեպքում: Էլ չէին կարողանալու մինչև հունվարի 20-ը ժամկետ դնել, ստիպված էին լինելու երկարաձգել անվճար բուժման ճոխ ակցիան: Հետո էլ ասում ենք՝ անխնա են մեր չինովնիկները, տեսնո՞ւմ եք, որ լավ էլ խնայողաբար են մոտենում սեփական բյուջեներին…

Հուսանք, որ գոնե 4-րդ իշխանության՝ այս խնդրի նկատմամբ ունեցած ուշադրությունը կստիպի իշխանության առաջին էշելոններում հանգրվանածներին սթափ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու երկարաձգել խոզագրիպի դեմ անվճար տրամադրվող բուժօգնությունը: Եթե կուզեք իմանալ, նորմալ երկրում, անկախ այն բանից, թե համաճարակ է, համաճարակ չէ, եթե սոցիալապես անապահով մարդը, զգալով սեփական կյանքի հանդեպ վտանգ, ստիպված դիմում է բժշկի, պետք է բժշկվի միանգամայն անվճար, այլ ոչ թե փող չունենալու պատճառով տառապելով մեռնի: Հետո էլ մեզ սոցիալական երկիր ենք հռչակում՝ հավատարիմ մարդասիրական արժեքներին ու էլի նմանատիպ, իրական կյանքի հետ ոչ մի կապ չունեցող բաների մասին հայտարարում: Ո՞ւր է, չենք տեսնում ձեր սոցիալականությունը, ո՞ւր է կորչել, ո՞ր «ջհանդամի գյոռում»… Ա՜խ, այո՛,ինչպե՞ս չէինք կռահում, չինովնիկական գրասենյակներում՝ երևում է: Դե ուրեմն՝ մի լավ փնտրե՛ք ու գտե՛ք այն, հակառակ պարագայում՝ էլ երես չունենա՛ք երևալ ժողովրդի աչքին…:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված