Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար 

Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար

Հասարակություն

Խոյ: Օրը բարեհաջող կդասավորվի, եթե ողջամտություն դրսևորեք, զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք: Հիշեք, ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու՝ հաջողության հասնել չի ստացվի: Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ, ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ: Հավատացեք, ձեր ջանքերը բարձր կգնահատվեն: Գրում է Hraparak.am-ը:

Զգացմունքային դաշտը կայուն է: Բարձր տրամադրություն կպահպանեք, շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, անմոռաց ժամանց կազմակերպելու համար: Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Ցուլ: Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր:

Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, նոր գաղափարներ կծնվեն:

Երկվորյակ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ: Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը, սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիշե՛ք, որ մեծագույն սխալ գործած կլինեք, եթե սկսած գործերը կիսատ թողնեք: Փորձեք առավել նպատակասլաց լինել:

Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը: Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար: Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու, դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Խեցգետին: Դժվարությունները շատ շուտով կավարտվեն: Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ:Կարող եք նոր գործեր ձեռնարկել, միայն թե, որոշումներ կայացնելիս, առավել զգույշ եղեք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:

Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը, նաև գնումները: Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել, կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Առյուծ: Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան ողջամիտ կգտնվեք: Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք, ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հանգստություն պահպանեք, ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում:

Սիրահարված Առյուծներին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դա դրական կազդի հարաբերությունների վրա: Իսկ եթե դեռևս միայնակ եք, ապա կարող եք միջոցառումների մասնակցել, նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

Կույս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել: Փորձեք չընկճվել, ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար: Երբ ամեն բան կարգավորվի, կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի: Այսօր հաջող զուգադիպությունները, հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ:Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Կշեռք: Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք: Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր: Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը, դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց: Ընտանիքում խնդիրներ չեն լինի, իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն, ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք:

Կարիճ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն: Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի: Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով, օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ, և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն: ճիշտ կլինի, եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից: Փորձեք խնայողություններ անել, զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ:

Հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել սեփական շահերը, ինչի համար հետագայում չեք զղջա:

Այծեղջյուր: Օրը բարեհաջող կդասավորվի: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն, կգտնեն մարդկանց, ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի, նաև կարող են հաջող գնումներ կատարել: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք: Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, ի դեպ՝ ձեր մեղքով: Հակված եք բարդացնել իրավիճակը, սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն: Չափազանց զգայուն եք, ուշադիր՝ մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել: Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի: Գործուղումները ցանկալի չեն, խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի: Թեև աստղերն առանձնապես չեն ժպտա, սակայն, սեփական համառության շնորհիվ, հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել: Գործնական եք տրամադրված, անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Ձկներ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն: Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա, ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են սուր գործիքներով, էլեկտրական սարքավորումներով: Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ընթացքում ամեն բան կպարզաբանվի, սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
Ամենադիտված