Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Աշխարհով մեկ խայտառակ եղանք

Վերլուծական

Մի քանի օր է, ինչ հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները չեն դադարում խոսելուց Գյումրիի կենդանաբանական այգում տիրող խայտառակ ու ողբերգական վիճակի մասին: Համաձայնե՛ք, որ ներկայացվող կադրերն իրոք սարսափելի են. սոված ու գզգզված մորթով արջեր, վերքոտ ու մի քիչ խելագար առյուծներ, ինչ-որ անհասկանալի ծովախոզուկներ…

Գիտեք, հավանաբար, որ այստեղ ստեղծված անբարեհույս վիճակի մասին նույնիսկ աշխարհահռչակ DailyMail-ը գրեց՝ գազանանոցի մասին պատմող նյութը վերնագրելով բնորոշ բառերով՝ «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին»: Ինձ, պարզապես, մի հարց է հետաքրքրում՝ մարդ ես, ու, ասենք, անգլիացիները չորոշեին գալ, ծանոթանալ Գյումրիի կենդանաբանական այգու տխուր իրականությանը, ի՞նչ էր լինելու այդ դեպքում, մի՞թե այդ խեղճ կենդանիները շարունակելու էին լռելյայն տառապել, ու ոչ ոք այդպես էլ ուշադրություն չէր դարձնելու նրանց վրա: Իհարկե, ասել, թե նման աղետալի վիճակում հայտնվել են միայն այդ կենդանաբանական այգու գազանները, հիմարության աստիճան լավատեսություն կլիներ. գյումրեցիներից շատերի վիճակը մի՞թե այդ կենդանիների վիճակից լավն է, եկե՛ք անկեղծ լինենք: Քաղաքում ստեղծված սոցիալական մթնոլորտը լավագույնս բնութագրող կարելի է համարել կենդանիներին խնամողի աղետալի վիճակը, որի մասին, ի դեպ, նույն այդ անգլիական պարբերականը ևս գրել էր. նա և իր կինը, չունենալով տուն, բնակվում էին ինչ-որ թիթեղյա «դոմիկում»՝ անմարդկային պայմաններում: Լա՛վ, մեկը, մի կոմպետենտ չինովնիկ կամ էլի եսիմ ով, կարող է մեզ ասել, բացատրել, ինչ-որ կերպ պատճառաբանել, թե ինչու է մեր Գյումրին դարձել այսքան անտեր, լքված, արհամարհված, ուր նույնիսկ վայրի կենդանիներն են խելագարվում այն պայմաններից, որոնցում ապրում են:

Բարեբախտաբար, ասում են՝ արջերի հետ կապված խնդիրը լուծվել է. Գյումրիի գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը հասցվել են Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման և կարճ ժամանակ հետո կենդանիների եվրոպական վերականգնողական կենտրոն տեղափոխման համար: Մնացին 3 առյուծները՝ մայրը՝ Մերին, երկու ձագուկների՝ Զիտայի ու Գիտայի հետ: Ըստ հավաստի լուրերի՝ նրանց ճակատագիրը նույնպես որոշված է, և շուտով նրանք ևս Հայաստանից արտագաղթելու են:

Հավանաբար, ոմանք, հիմա ընթերցելով այս տողերը, կհառաչեն ու կասեն՝ երանի՜ էդ հայվաններին: Ուր էր թե՝ մեզ էլ մի հրաշքով եվրոպացիները գային ու տանեին՝ թեկուզ ինչ-որ անհայտ ուղղությամբ, բայց գոնե գլուխներս կազատեինք այս՝ շատերի համար սոցիալական դժոխք դարձած երկրից: Ցավալի է, անչափ ցավալի, երբ մարդու համար սեփական հայրենիքում ստեղծվում են ապրելու այնպիսի պայմաններ, երբ նա սկսում է երանի տալ անգամ արտագաղթող անասուններին. օրինակ՝ նույն այդ դժբախտ գազանների խնամակալը, որը տարիքն առած մարդ էր, ասում են՝ խնդրում էր անգլիացիներին, որ իրեն էլ վերցնեն հետներն ու տանեն այդտեղից, հեռու այդ սարսափից, որում երկար տարիներ ապրում է՝ կնոջ հետ միասին:

Իշխանությունների վրա էլ կարելի է զարմանալ, գիտե՞ք: Լա՛վ, անպայմա՞ն էր աշխարհով մեկ խայտառակվեինք, որ բարեհաճեիք բարձրաձայնել իրականությունը: Հետո էլ ոմանք խոսում են Հայաստանի՝ միջազգային ասպարեզում ունեցած իմիջի՝ ամեն կերպ բարձրացման անհրաժեշտության, զանազան էքսպոներում, ցուցահանդեսներում, միջազգային տոնավաճառներում ներկայանալի դեմքով հանդես գալու կարևորության մասին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ այդ մեկ հոդվածով մենք փաստացի ջուրն ենք նետում այն ողջ աշխատանքը, որ այսքան տարի, թեկուզ ոչ բավարար չափով, արել ենք: Ասում են՝ DailyMail-ի այդ հոդվածի տակ ավելի քան 6000 մեկնաբանություն է արվել, իսկ թե ինչ տոնայնությամբ կամ երանգներով, թողնում եմ ամեն մեկիդ մտքի թռիչքին:

Դե ինչ, մնում է պարզապես հուսալ, որ նրանք, ովքեր հանձն են առել Գյումրիի կենդանաբանական այգու վերջին բնակիչների հետագա ապագան ավելի բարեկեցիկ կազմակերպելու նվիրական գործը, մինչև վերջ իրենց խոսքի տերը կլինեն ու ինչպես հարկն է կհոգան խեղճ կենդանիների մասին, ու նրանք այլևս ստիպված չեն լինի իրենց պատեպատ տալ, անկանոն մռնչալ՝ շրջապատին լսելի դարձնելով իրենց ցավն ու կարիքները:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված