Մոսկվայում և Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսը կանցկացվի սեանսներով
Գիտություն և Մշակույթ
Տրետյակովյան պատկերասրահի և Ռուսական թանգարանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի այցելության սեանսներ կիրառել՝ նպատակ ունենալով այդ կերպ կանխել մարդկանց հնարավոր կուտակումները: Ցուցահանդեսը հուլիսի 28-ից մինչև նոյեմբերի 20-ն անցկացվելու է Մոսկվայում, իսկ նոյեմբերի վերջից մինչև 2017 թվականի փետրվարը՝ Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղու անելով ՌԻԱ Նովոստիին:
Աշխարհահռչակ ծովանկարչի ցուցահանդեսը նվիրված է նրա 200-ամյակին, որը նշվելու է 2017 թվականին: Այցելուները կտեսնեն Այվազովսկու 100 գեղանկարչական և 50 գրաֆիկական ստեղծագործություններ:
«Մենք որոշում ընդունեցինք Այվազովսկու ցուցահանդես այցելության սեանսներ կիրառել և համացանցում տոմսերը նույնպես վաճառել ըստ սեանսների, որպեսզի մարդիկ հասկանան, որ եթե իրենց տոմսը ժամը 10-ի համար է, ապա նրանք պետք է գան ժամը 10-ին, որպեսզի ժամը 12-ին դուրս գան շենքից»,-ասել է Տրեգուլովան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)