«Վլադիմիր Վիսոցկի» ներկայացմամբ Տագանկայի թատրոնը նշում է սիրված դերասանի 78-ամյակը
Գիտություն և Մշակույթ
Հունվարի 25-ին կարող էր լրանալ Վլադիմիր Վիսոցկու 78-ամյակը: Նրա բարեկամները, գործընկերները եւ հանդիսականները կհավաքվեն Մոսկվայի Տագանկայի թատրոնի հին շենքում, որի հետ է կապված դերասանի, բանաստեղծի եւ բարդի ստեղծագործական կենսագրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ավանդույթի համաձայն՝տեղի կունենա «Վլադիմիր Վիսոցկի» բանաստեղծական ներկայացման ցուցադրությունը: Ընդ որում դա կլինի առաջին ներկայացումը մեր հիմնական բեմում ավարտված նորոգումից հետո»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Տագանկայի թատրոնի տնօրեն Իրինա Ապեքսիմովան:
Նա ճշտել է, որ հիմնանորոգումից հետո հիմնական բեմի պաշտոնական բացումը տեղի կունենա հունվարի 31-ին: «Բայց մենք չէինք կարող բաց թողնել Վլադիմիր Սեմյոնովիչի ծննդյան օրը եւ չխաղալ նրան նվիրված ներկայացումն այն բեմում, որտեղ Վիսոցկին աշխատել է 16 տարի»,- նշել է Ապեքսիմովան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)