Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է. Սերգեյ Սմբատյան

Գիտություն և Մշակույթ

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

- Նվագախումբը հիմնել և ղեկավարում եք 18 տարեկանից: Դուք դա վերագրում եք Աստծո շնորհի՞ն, թե՞ աշխատասիրությանը, անձնական կազմակերպչական որակներին:

- 18 տարեկանում կար հաջողություն, և նվագախմբի հիմնումը միայն իմ կարծիքը, կամ ամբիցիան չէր: Դա թիմային աշխատանք էր. կար ցանկություն՝ հիմնել նվագախումբ: Երիտասարդ լինելու հանգամանքը մի կողմից խանգարում էր, մյուս կողմից՝ օգնում: Խանգարում էր այն առումով, որ չկար բավարար գիտելիք, և այն ճանապարհը, որ ցանկանում էինք անցնել, շատ երկար և դժվար էր, բայց մյուս կողմից կար եռանդ, գաղափար և չկար ոչ մի խոչընդոտ, որովհետև երբ նվագախումբը ստեղծվեց, ես 18 տարեկան էի և ոչ մի ֆինանսական հավակնություններ չունեինք: Դուք պատկերացնու՞մ եք, ավելի քան 60 երիտասարդ հայ երաժիշտների աշխատելիս, 8-9 ժամ փորձ անելիս: Դա այն բանի շնորհիվ է, որ մենք սիրում էինք երաժշտությունը:

- Ձեր հաջողության գրավականը եռա՞նդն է:

- Տեսլականն է, եռանդն ու հավատը, որ կարող ենք հաղթել:

- Աստծո նախախնամությունը կա՞ դրանում:

- Ամեն ինչում կա: Ես կարծում եմ, որ մենք այն ազգն ենք, որի համար Աստծո նախախնամությունը շատ կարևոր է: Եթե հավատում ես՝ կհաղթահարես դժվարությունները: Եթե հավատում ես՝ հզոր ես:

- Միգուցե Աստվա՞ծ է ուղարկում այն ուժը, հնարավորությունը, որով հաջողության եք հասնում: Աստվա՞ծ է ձեր մեջ դնում այդ եռանդը, ուժը:

- Դա փոխհարաբերություն է: Շատ մարդիկ կան, ովքեր օժտված են Աստծո կողմից, բայց ոչնչի չեն հասել կյանքում: Սա նշանակում է, որ մարդ նույնպես պետք է այդ շնորհն ընկալի, Աստծո շնորհը մարդու համար չպետք է բեռ լինի: Այն մարդիկ, ովքեր մնացել են պատմության մեջ և ում հիշում ենք դարեր ի վեր, եղել են նվիրյալներ:

- Դուք երիտասարդ եք, տաղանդավոր, հաջողակ… Արդյո՞ք սա մեծամտանալու առիթ չի տալիս, ինչպե՞ս եք կարողանում ձերբազատվել մեծամտության մեղքից:

- Մեծամտանալու հիվանդությունը, որ մարդիկ, ցավոք սրտի, ունեն, անբավարար կրթության, անարժան հաջողության և մարդկային որակների պակասի արդյունք է: Մարդը կարող է մեծամիտ լինել, բայց հոգու խորքում շատ խոցելի լինել: Եթե մի օր հասկանաք, որ ձեզ մյուսներից բարձր եք դասում, դուք կպարտվեք, իսկ մենք խոսում ենք թիմային արվեստի մասին, որը մեծ ճանապարհ է: Եթե մարդ մեծամիտ է, ուրեմն պարտվել է:

-Երիտասարդական նվագախումբը կարողացել է մեծ հաջողություններ արձանագրել: Դիմու՞մ եք Աստծո օգնությանը:

- Հաճախ եմ դիմում Աստծուն: Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է:

- Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է Հայաստանում դասական երաժշտությունը հասանելի երիտասարդությանը և արդյո՞ք ունի բավարար պահանջարկ:

- Նվագախումբը տասը տարվա ընթացքում արեց այն, որ ունենք բազմահազար ունկնդիրներ, ովքեր հետևում են մեր գործունեությանը: Բայց եթե խոսում ենք ընդհանուր հաջողության մասին, մասնավորապես Հայաստանի մասին, այստեղ, ցավոք սրտի, առկա է խորհրդային իներցիոն աշխատելաոճը. մտածում ենք, թե ամեն ինչ պետք է պետությունն անի մարդկանց փոխարեն: Դա այդպես չէ: Համենայնդեպս, մեզ մոտ կան պետական կոլեկտիվներ: Ու եթե շատ պետական կոլեկտիվներ իրենց դատարկ դահլիճի պատճառը փնտրում են ուրիշների հաջողության մեջ, ապա դա սխալ է: Մենք ունենք անհավանական մեծ հավատք դասական երաժշտության հանդեպ: Խորհրդային Միության շրջանում Հայաստանում կար 230-ից ավելի երաժշտական դպրոց: Սա ամենաբարձր ցուցանիշն է, եթե համեմատենք խորհրդային մյուս երկրների հետ: Խորհրդային Հայատանում 10-ից 8 ընտանիքների երեխաները նվագում էին դաշնամուր. այդպիսի ցուցանիշ մյուս հանրապետություններում չկար: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհի լավագույն բեմերում:

- Կարևորո՞ւմ եք Ս. Պատարագին ձեր մասնակցությունը: Ի՞նչ դեր ունի Ձեզ համար Ս. Հաղորդությունը:

- Հոգևոր երաժշտությունը՝ Կոմիտաս, Եկմալյան, ինձ համար ստեղծում է այնպիսի հոգեվիճակ, որն ինձ համար շատ թանկ է: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որ լինելով աշխարհի տարբեր կետերում՝ կարող եմ մասնակցել Ս. Պատարագին և Ս. Հաղորդություն ստանալ:

- Դուք խոսեցիք խաղաղության մասին. և հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվում խաղաղություն պահպանել ձեր 92-հոգանոց կոլեկտիվում:

- Գեղարվեստական առումով միշտ կան վեճեր, փափագ ինչ-որ բան անել շատ ավելի լավ, քանի որ բոլորս ծառայում ենք մեկ նպատակի, մեկ գաղափարի: Մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ 10 տարվա ընթացքում չենք շեղվել մեր գաղափարից, որին հավատում ենք անվերապահորեն և վստահ ենք, որ կհասնենք մեր ցանկության իրականացմանը: Ինչպես ասացի, քննարկումներ միշտ լինում են, առաջարկվում են գաղափարներ, և ես, որպես ղեկավար, միշտ ընդունում եմ այն նոր գաղափարները, որոնց հասնելու համար կան շատ ավելի պրակտիկ միջոցներ: Մարդիկ պետք է համախումբ լինեն գաղափարի շուրջ և ծառայեն դրան: Այս պարագայում գաղափարը երաժշտությունն է, որին մենք հավատում ենք:

- Ձեր բարեմաղթանքը qahana.am կայքի ընթերցողներին:

- Հայ ազգի համար ամենակարևոր հենակետը եկեղեցին է, հավատն առ Աստված: Մենք այն ազգն ենք, որ ունենք հոգևոր արժեքներ: Իմ բարեմաղթանքը լոկ եկեղեցի այցելությունը և եկեղեցու կյանքին տեղյակ լինելը չէ: Ես ուղղակի կմաղթեմ, որ կարողանանք պահպանել երկրի և մարդկության խաղաղությունը: Մեզ համար եկեղեցին շատ կարևոր նշանակություն ունի: Եկեղեցին այն ներուժն է, որը մեզ օգնել է պահպանել մեր ազգային ինքնությունը: Ես երաժիշտ եմ, և մշակույթն ինձ համար ամենակարևորն է, բայց եթե չլիներ հավատքը, որը տալիս է եկեղեցին, չէր լինի այն մշակույթը, որով ես այսօր ապրում եմ:

- Ձեր բարեմաղթանքը՝ Ս. Սարգսի տոնի առթիվ:

Սրբերի տոները մարդուն օգնում են ճիշտ ապրել, և ես կցանկանամ, որ չտրվենք օտարամոլության: Սա մեծ խնդիր է Հայաստանում, ես շատ կուզեմ, որ իմ սերնդի համար ևս մեր սրբերը կարևոր լինեն, մենք էլ կարողանանք դա փոխանցել մեր երեխաներին, աշխարհին կարողանանք ներկայացնել մեր արժեքները:

Հ.Գ. Շնորհավորում ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ:

Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված